You are here

«Մենք ենք մեր քաղաքը» ստեղծագործական աշխատանքների հանրապետական մրցույթ

Մրցույթի կազմակերպիչ

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն:

Մրցույթի թեմա

Գյումրու կոլորիտին բնորոշ աշխատանքներ

Մրցույթի նպատակ և խնդիրներ

  • Զարգացնել մասնակիցների ստեղծագործական միտքն ու կարողությունները
  • Ստեղծագործական աշխատանքների միջոցով  ներկայացնել գյումրվա ինքնատիպ կոլորիտը
  • Բարձրացնել հետաքրքրությունը քաղաքին բնորոշ արհեստի և արվեստի ճյուղերի նկատմամբ
  • Բացահայտել շնորհալի դեռահասների ստեղծագործական ներուժն
  • Բարձրացնել արտադպրոցական կրթության դերը

Մրցույթին կարող են ներկայացնել հետևյալ ոլորտի աշխատանքներ.

  • Նկարչություն
  • Դեկորատիվ-կիրառական արվեստ
  • Ռադիոէլեկտրոնիկա

Աշխատանքները կարող են լինել անհատական կամ խմբային:                                        

Մրցույթի մասնակիցներ

Մրցույթին կարող են մասնակցել հանրապետության կրթամշակութային, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների և այլ արտադպրոցական ուսումնական հաստատությունների

6-18 տարեկան դեռահասներ:

Մրցույթի մասնակիցները կդասակարգվեն հետևյալ տարիքային խմբերում.

  • 6-9 տարեկան,
  • 10-13 տարեկան,
  • 14-18 տարեկան:

Աշխատանքների ներկայացման պայմաններ

Աշխատանքներն ուղարկելիս կամ ներկայացնելիս անհրաժեշտ է նշել.

  • հեղինակի անունը, ազգանունը,
  • ստեղծագործության անվանումը,
  • տարիքը /խմբային աշխատանքի դեպքում մասնակիցների  տվյալները/,
  • կրթական հաստատությունը,
  • դասավանդող մանկավարժի անունը, ազգանունը,
  • էլ. hասցեն, հեռախոսահամարը,
  • բնակության հասցեն:

     

Մրցույթի անցկացման և գնահատման կարգ

Մասնագիտական հանձնաժողովի կողմից մինչև հոկտեմբերի 5-ը կամփոփվեն մրցույթի արդյունքները և կորոշվեն նշյալ ոլորտներից մրցանակային աշխատանքները:

Աշխատանքների գնահատման ընթացքում նախապատվությունը տրվելու է գաղափարի գեղարվեստական կատարման յուրօրինակությանը, որակին և ստեղծագործական մոտեցմանը:

Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետն է մինչև հոկտեմբերի 2-ը ներառյալ ժամը 18:00։

Աշխատանքներին ներկայացվող տեխնիկական պահանջներ

Նկարները պետք է լինեն A2(420x594 մմ) կամ A3(297x420 մմ) չափի:

Դեկորատիվ-կիրառական արվեստի, ռադիոէլեկտրոնիկայի աշխատանքների ձևաչափերին վերաբերող հատուկ պահանջներ չկան:

Աշխատանքները կարող են կատարվել կերպարվեստի ցանկացած ճյուղի միջոցով և ցանկացած նյութով՝ ջրաներկ, գուաշ, ակրիլ, ածուխ,  մետաղ, կավ, փայտ և այլն:

Պարգևներ

Յուրաքանչյուր տարիքային խմբում վերոնշյալ ոլորտների մրցանակային տեղեր զբաղեցրած ստեղծագործական աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն պատվոգրերով:

Մրցանակային աշխատանքները կցուցադրվեն Գյումրու օրվան նվիրված քաղաքային միջոցառմանը, «Ընտանիք» և  Ջավախքի կրթամշակութային հաստատություններում:

Աշխատանքները ներկայացնել ներքոնշյալ փոստային և էլեկտրոնային  հասցեներով։

Շիրակի մարզ, քԳյումրի 3126,

Անի թաղամաս, 11փողոց, 5/2    

 ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍԿ ՊՈԱԿ

Հեռախոս +374 312 6 64 07

Էլ. հասցե՝ s.petrosyan@entanik.am ,  info@entanik.am

Մրցույթի հայտարարությունը տեղադրված է նաև www.entanik.am կայք էջում

 

Ի գիտություն

Ուղարկված աշխատանքները վերադարձվում են:                                 

Տնօրինություն                                                                                       

05/06/2023