Ծրագիրը նախատեսված է 5-ից մինչև 18 տարեկան դեռահասների համար:
Ուսուցման տևողությունը՝ 1 տարի:
Խմբակում սովորողների թիվը՝ 12-15 սան:
Պարապմունքների անցկացման ձևը՝ խմբային և անհատական:
Պարապմունքների տևողությունը `
1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝ 6-8 դասաժամ:
Ուսումնական գործընթացն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների միջոցով:
Ազգագրական երգի ու պարի խմբակի սաները դասընթացի ընթացքում ծանոթացնում են վոկալ արվեստի պատմության և տեսության ուղղություններին, ինչպես նաև երգեցողության վերաբերյալ առկա տեղեկությունների վերլուծությանը, սովորում են ձայնային և շնչառական վարժություններ, բեմական կուլտուրա, բեմի կեցվածք, ոտքերի և ձեռքերի շարժումներ, պարաքայլերի կատարման տեմպ և ռիթմ, պարային պտույտներ և անցումներ:
Դասընթացն ունի ինչպես երգեցողության կանոններին ծանոթանալու, այնպես էլ վոկալ արվեստի մասին վերլուծական միտքը զարգացնելու նպատակ:
Պարապմունքները հնարավորություն են տալիս սաներին ընկալելու վոկալ արվեստն իր ամբողջության մեջ, միևնույն ժամանակ զուգահեռներ անցկացնելով տարբեր ժամանակաշրջանների երգարվեստի միջև:
Դասընթացի ժամանակ ուսուցանվում են հայ և այլ ազգերի դասական կոմպոզիտորների (երգահանների) լավագույն երգերը:
Տարվա ընթացքում սաների կատարված աշխատանքների արդյունքները ներկայացնելու նպատակով կազմակերպվում են հաշվետու համերգներ:
Ուսուցման արդյունքը.
• երաժշտական ունակությունների բացահայտում և զարգացում,
• երաժշտական մտածողության զարգացում,
• երաժշտական ճաշակի զարգացում,
• գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում,
• մշակույթի յուրացում,
• ընդհանուր զարգացման ապահովում,
• ստեղծագործական երևակայության զարգացում: