You are here

Ստեղծագործական աշխատանքների մրցույթ՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին

Ստեղծագործական աշխատանքների մրցույթ՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին  
 
Մրցույթի կազմակերպիչ
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն իրականացնում է Հայաստանի Առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին  նվիրված «100-ամյա հաղթական ղողանջներ» խորագրով միջոցառումների շարք, որը ներառում է նաև ստեղծագործական աշխատանքների մրցույթ:
 
Մրցույթի նպատակ
Ստեղծագործական աշխատանքների միջոցով արտահայտել սեփական պատկերացումները թեմայի վերաբերյալ: 
 
Մրցույթին ներկայացվող աշխատանքներ
Գեղանկարչական՝ ազգային հերոսների դիմանկարներ և այլ աշխատանքներ
Դեկորատիվ-կիրառական  արվեստի ճյուղերի բազմաոճ անհատական կամ խմբային աշխատանքներ
Շարադրություն
Սահիկահանդես
Մրցույթի մասնակիցներ
Մրցույթին կարող են մասնակցել 8-18 տարեկան դեռահասներ` կրթամշակութային հաստատություններից, ՀԿ-ներից, ինչպես նաև անհատ ստեղծագործողներ:
Մրցույթի մասնակիցները կդասակարգվեն հետևյալ տարիքային խմբերում.
8-13 տարեկան
14-18  տարեկան
 
Մրցույթի անցկացման և գնահատման կարգ
Մրցույթը նախատեսված է անցկացնել երկու փուլով: 
Առաջին փուլում աշխատանքները ներկայացվում են PDF կամ JPG ձևաչափով ՀՀ կրթության և գիտության նախարարության Ընտանիք մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի 403532@gmail.com կամ info@entanik.am էլեկտրոնային հասցեով՝ մինչև սույն թվականի ապրիլի 14-ը: Մասնագիտական հանձնաժողովի կողմից կընտրվեն լավագույն աշխատանքները երկրորդ փուլի համար և տեղեկատուի տպագրման նպատակով: 
Երկրորդ փուլում  մասնակիցները  պետք է ներկայացնեն ընտրված աշխատանքների բնօրինակները՝  մինչև ապրիլի 21-ը: 
Մասնագիտական հանձնաժողովի կողմից բնօրինակներից կընտրվեն մրցանակային տեղեր գրավող աշխատանքները: 
Աշխատանքների գնահատման ընթացքում նախապատվությունը տրվելու է գաղափարի գեղարվեստական կատարման յուրօրինակությանը և որակին, ստեղծագործական մոտեցմանը:
Նկարների նվազագույն ձևաչափը պետք է լինի  A3, առավելագույնը`A1: 
Սահիկահանդեսի նվազագույն տևողությունը 5 րոպե, առավելագույնը՝ 15:
Շարադրության առավելագույն ծավալը 2 էջ, հավաքված A4 ֆորմատի թղթով /լուսանցքներ. վերևից՝ 2.5 սմ, ձախից՝ 3 սմ, աջից՝ 1.5 սմ, միջտողային հեռավորությունը՝ 1.5 սմ, տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 12, համարակալումը՝ ներքևից և մեջտեղից/:
Նշված չափերին չհամապատասխանող աշխատանքներն ինքնաբերաբար կմերժվեն:
Դեկորատիվ-կիրառական  արվեստի աշխատանքների ձևաչափերին վերաբերող հատուկ պահանջներ չկան:
 
Ստեղծագործությունների ներկայացման պայմանները
Առաջին փուլում աշխատանքներն ուղարկելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ պարտադիր կանոնները.
1. PDF կամ JPG ֆայլերն ունենան հեղինակի անունը և ազգանունը` որպես ֆայլի անվանում,
2. էլեկտրոնային նամակում նշված լինի ստեղծագործության անվանումը, հեղինակի անունը, ազգանունը, տարիքը և կրթական հաստատությունը /այն դեպքում, եթե աշխատանքը ներկայացվում է ոչ թե անհատի, այլ կրթօջախի կողմից/ և կապի միջոցը՝ էլ. hասցեն, հեռախոսահամարը, բնակության հասցեն,
3. մասնագիտությունը դասավանդող մանկավարժի անունը, ազգանունը:
Նույն տեղեկությունները պետք է փակցված լինեն նաև ստեղծագործության վրա՝ երկրորդ փուլին բնօրինակը ներկայացնելու ժամանակ:
Երկրորդ փուլի համար առաջին փուլն անցած աշխատանքների բնօրինակները փոստով կամ առձեռն պետք է փոխանցվեն ՀՀ ԿԳՆ Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնին հետևյալ հասցեով.
ՀՀ, ք. Գյումրի -3126, Անի թաղամաս, 11փող., 5/2, հեռ. +374 312 6 64 07
Ծրարի վրա պետք է լինի «100-ամյա հաղթական ղողանջներ» նշումը:
 
Պարգևներ
Յուրաքանչյուր տարիքային խմբում մրցանակային տեղեր զբաղեցրած ստեղծագործական աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն պատվոգրերով և մրցանակներով: Կլինեն նաև խրախուսական պարգևներ լավագույն աշխատանքների համար:
Ծրագրի շրջանակում կկազմակերպվի լավագույն աշխատանքների ցուցադրություն՝ Սարդարապատի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում և Գյումրի քաղաքում:
 
Նախազգուշացումներ
Ուղարկված աշխատանքները չեն վերադարձվում:
Աշխատանքները պետք է լինեն առանց շրջանակի:
 
                           
Տնօրինություն   05.02.2017թ.
 

 

06/02/2018