You are here

Ստեղծագործական աշխատանքների մրցույթ՝ նվիրված 1988 թվականի աղետալի երկրաշարժի 30-ամյակին

 
Մրցույթի կազմակերպիչ
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն իրականացնում է 1988 թվականի աղետալի երկրաշարժի 30-ամյակին նվիրված՝ «Հայաստանի աղն ես Գյումրի՛...» խորագրով միջոցառումների շարք, որը ներառում է նաև ստեղծագործական աշխատանքների մրցույթ՝ հետևյալ խորագրերով.
- «Իմ երազանքների Գյումրին»
- «Հին ու նոր Գյումրի» 
- «Վերածնված Գյումրի»
 
Մրցույթի նպատակ
Ստեղծագործական աշխատանքների միջոցով արտահայտել սեփական պատկերացումները թեմաների վերաբերյալ, ներկայացնել Գյումրի քաղաքի պատմությունը, ավանդույթներն ու սովորույթուները: 
 
Մրցույթին ներկայացվող աշխատանքներ
Նկարչական աշխատանքներ
Դեկորատիվ-կիրառական  արվեստի ճյուղերի բազմաոճ աշխատանքներ
Ֆոտոնկարներ
Շարադրություն
Սահիկահանդես
Պաստառ
Աշխատանքները կարող են լինել անհատական կամ խմբային:
Մրցույթի մասնակիցներ
Մրցույթին կարող են մասնակցել 8-18 տարեկան դեռահասներ` կրթամշակութային հաստատություններից, ՀԿ-ներից, ինչպես նաև անհատ ստեղծագործողներ:
Մրցույթի մասնակիցները կդասակարգվեն հետևյալ տարիքային խմբերում.
8-13 տարեկան
14-18  տարեկան
 
Ստեղծագործությունների ներկայացման պայմանները
Աշխատանքներն ուղարկելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ պարտադիր կանոնները.
1. Նշել ստեղծագործության անվանումը, հեղինակի /հեղինակների/ անունը, ազգանունը, տարիքը, էլ. hասցեն, հեռախոսահամարը, բնակության հասցեն և կրթական հաստատությունը /այն դեպքում, եթե աշխատանքը ներկայացվում է ոչ թե անհատի, այլ կրթօջախի կողմից/, դասավանդող մանկավարժի անունը, ազգանունը /առկայության դեպքում/:
2. Նկարների նվազագույն ձևաչափը պետք է լինի  A3, առավելագույնը`A1: 
3. Սահիկահանդեսի նվազագույն տևողությունը 5 րոպե, առավելագույնը՝ 15:
4. Շարադրության առավելագույն ծավալը 2 էջ, հավաքված A4 ֆորմատի թղթով /լուսանցքներ. վերևից՝ 2.5 սմ, ձախից՝ 3 սմ, աջից՝ 1.5 սմ, միջտողային հեռավորությունը՝ 1.5 սմ, տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 12, համարակալումը՝ ներքևից և մեջտեղից/:
Պաստառների, ֆոտոնկարների և դեկորատիվ-կիրառական արվեստի աշխատանքների ձևաչափերին վերաբերող հատուկ պահանջներ չկան:
Աշխատանքների ներկայացման ժամկետը մինչև սեպտեմբերի 20-ը:
Աշխատանքները փոստով կամ առձեռն պետք է փոխանցվեն  ՀՀ ԿԳՆ Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնին հետևյալ հասցեով.
ՀՀ, ք. Գյումրի -3126, Անի թաղամաս, 11փող., 5/2, հեռ. +374 312 6 64 07
Ծրարի վրա նշել «Հայաստանի աղն ես Գյումրի՛…» խորագիրը: 
 
Մրցույթի անցկացման և գնահատման կարգ
Մրցույթը կանցկացվի սեպտեմբերի 25-ից 30-ն ընկած ժամանակահատվածում:
Մրցույթին ներկայացված աշխատանքները կգնահատվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից:
Աշխատանքների գնահատման ընթացքում նախապատվությունը տրվելու է գաղափարի գեղարվեստական կատարման յուրօրինակությանը և որակին, ստեղծագործական մոտեցմանը:
Յուրաքանչյուր տարիքային խմբում լավագույն ստեղծագործական աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն պատվոգրերով և մրցանակներով: 
Աշխատանքները կներկայացվեն ծրագրի շրջանակում կազմակերպվող ցուցահանդեսին: Նախատեսված է նաև հատուկ պարգևներ: 
 
Նախազգուշացումներ
Ուղարկված աշխատանքները վերադարձվում են:
Աշխատանքները պետք է լինեն առանց շրջանակի:
                           
Տնօրինություն   
 
 
01/03/2018