Հետևեք մեզ.
thumb

3D մոդելավորում

Սովորողների տարիքային խումբը՝ 13-ից 18 տարեկան
Սովորողների քանակը ՝ 8-ից ոչ պակաս սովորող
Ժամաքանակ՝ շաբաթական 6-ից մինչև 8 դասաժամ
Ուսուցման տևողությունը ՝ երկու տարի

3D մոդելավորումը համակարգչային ծրագիր է՝ նախատեսված եռաչափ նախագծման, ճշգրիտ մոդելավորման համար։ Այն հարմար է ինչպես մանրագույն և ճշգրիտ մոդելների, այնպես էլ մեծամասշտաբ առարկաների ստեղծման համար, որոնք հեշտությամբ կարելի է հետագայում տեղադրել այլ ձևաչափի մեջ և մշակել մասնագիտացված խմբագրերում: Դրա հետ մեկտեղ Rhinoceros 3D-ն հեշտ է կիրառման մեջ, ընկալելի է, ունի հարմար ու դյուրին կարգավորվող ինտերֆեյս, թույլ է տալիս ստեղծել ցանկացած բարդության 3D մոդելներ՝ միաժամանակ ապահովելով կառուցման բարձր ճշգրտություն և ընձեռելով լայն հնարավորություններ NURBS օբյեկտների ստեղծման, խմբագրման և փոխակերպման համար: Դրա օգնությամբ կարելի է ստանալ բազմաթիվ գեղեցիկ ոսկերչական իրերի դիզայն, եռաչափ գրաֆիկական օբյեկտներ։ Ուսման ընթացքում սաները ծանոթանում են  3D ծրագրին, առանձնահատկություններին, նախապատրաստում նախագծային աշխատանքներ համակարգչային եռաչափ ծրագրով կատարելու և գրագետ դիզայներական մշակումներ ստեղծելու համար։  Դասավանդման ընթացքում զարգացնում են  համակարգչային գրաճանաչության, ժամանակի արդյունավետ օգտագործման, անհատական և թիմային աշխատելու, ստեղծագործական մտքի իրագործման կարողություններ, նախաձեռնողական և գործարարական հմտություններ, կազմակերպչական ունակություններ։

 

ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ

Ուսուցումը իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների զուգորդման միջոցով։ Խմբակում կարող են լինել տարբեր ժամանակահատվածներում ընդունված սաներ։ Ուսուցման ընթացքում յուրաքանչյուր սովորողի ցուցաբերվում է  անհատական մոտեցում՝ այդ թվում նոր ընդունված յուրաքանչյուր սովորողի։ Վերջիներիս համար տրվում է համապատասխան թեմատիկ աշխատանք և բացատրվում աշխատանքի ընթացքը, կատարման տեխնիկան և այլն: 

Ուսման ընթացքում կիրառվում են ճանաչողական ակտիվությունը և ստեղծագործական գործունեությունը զարգացնող մեթոդները։ Անցկացվում են բաց դասեր, մշակութային բնույթի ֆիլմերի դիտումներ, ճանաչողական այցեր, էքսկուրսիաներ, քննարկումներ և նմանատիպ այլ կրթամշակութային միջոցառումներ:

ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ծրագրի շրջանակում սովորողները պետք է՝

  • իմանան Rhinoceros 3D համակարգչային ծրագրի ընդհանուր դրույթները,

  • կատարեն նախագծային աշխատանքներ, տան դիզայներական մշակումներ և գծագրեն  էսքիզներ,

  • ստեղծեն եռաչափ մոդելներ, սահմանեն տվյալ առարկայի չափերը, տեխնիկական առաջադրանքը,

  • հստակ պատկերացնեն եռաչափ ֆայլի ձևաչափերը, հիմնական հատկությունները, ֆորմատները, 

  • ստանան պարզ, միջին և միջինից բարձր բարդության ոսկերչական իրերի եռաչափ մոդել,

  • նախագծված 3dm ֆորմատի ֆայլից ստանան stl ֆորմատ և այլ ֆորմատներ,

  • նախապատրաստեն 3D մոդելը տպագրության համար։