Հետևեք մեզ.
thumb

Ակադեմիական վոկալ

Սովորողների տարիքային խումբը՝ 6-ից մինչև 18 տարեկան
Սովորողների քանակը ՝ 7-ից ոչ պակաս
Ժամաքանակ՝ շաբաթական 6-ից մինչև 8 դասաժամ
Ուսուցման տևողությունը ՝ մեկ տարի

Վոկալ երաժշտությունը հարավում է երաժշտության ամենահին ձևը, քանի որ այն, բացի մարդկային ձայնից, այլ գործիքներ չի պահանջում։ Ակադեմիական վոկալի խմբակում սաներին ուսուցանվում են  երգարվեստի տարբեր ոճեր: Սաները կծանոթանան վոկալի բնութագրիչներին, որոնցից ամենահիմնականներն են՝ դասական, էստրադային և ժողովրդական ժանրերը։ Կներկայացվեն երաժշտարավեստի հայտնի սետղծագործունները, կուսուցանվեն դրանց կատարողական տեխնիկան, սաները կսովորեն մեներգեր, երգչախմբային կատարումներ, անհատական պարապմունքների ընթացքում կձևավորվի ինչպես մենակատարների, այնպես երգչախմբային կատորողների վոկալային հմտությունները: Սաները կծանոթանան բեմական կեցվածքին, երգչախմբային էթիկային:

 

ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ

Ծրագիրն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների զուգորդմամբ՝ խմբային և անհատական: Յուրքանչյուր սանի տրվում է անհատական մոտեցում՝ հաշվի առնելով վերջինիս ունակությունները, ընկալումն ու տարիքը: Սաների հետ կտարվեն աշխատաքներ բեմական կեցվածքի, էթիկայի նորմերի տիրապետման ուղղությամբ: Կազմակերպվում են բաց դասեր, վարպետաց դասեր, այցելություններ երաժշտական նվագախմբեր: Սաները կմասնակցեն քաղաքային, հանրապետական և միջազգային երգի փառատոների: 

                               

ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ծրագրի շրջանակում սովորողները պետք է ՝

  • կարողանան կատարել  հայ ազգային և դասական կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպես նաև համաշխարհային երաժշտարվեստի հայտնի ստեղծագործությունները,

  • կարողանան կատարեն երգը ճիշտ ռիթմով և բնույթին համապատասխան,

  • ճանաչեն երգը, վերլուծել տեքստը, ճիշտ մեկնաբանեն և կատարեն երգի վերլուծությունը,

  • կարողանան ճիշտ, մաքուր երգեցողությամբ  կատարել երկձայն երգեր: