Հետևեք մեզ.
thumb

«Մշակույթի վարպետը» ծրագրի շրջանակում շարունակվում են մեծանուն կոմպոզիտոր և քանոնահար Խաչատուր Ավետիսյան-ի 100-ամյակին նվիրված մշակութային միջոցառումները։

Ծրագրի հերթական կանգառը ՎՀ Սամցխե-Ջավախքի Ախալքալաքի երիտասարդական կրթամշակութային կենտրոնն էր, որտեղ կազմակերպվեց «Երաժշտություն, որ քայլում է մեզ հետ» խորագրով գեղարվեստական միջոցառում և ստեղծագործական հանդիպում։ Միջոցառումը համախմբել էր կենտրոնի սաներին, մանկավարժներին և արվեստասեր երիտասարդներին՝ մեկ գաղափարի շուրջ՝ ճանաչել և արժևորել Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը։ Ներկայացվեցին գեղարվեստական համարներ, որոնք արտացոլում էին հայկական ժողովրդական երաժշտության ոգին և ազգային մշակույթի կենսունակությունը։ Ծրագրի շրջանակում անցկացվեց նաև «Արտացոլված մեղեդիներ. արվեստների երկխոսություն դեկորատիվ ստեղծագործություններում» թեմատիկ պլեներ, որտեղ մասնակից սաները կերպարվեստի լեզվով ներկայացրին կոմպոզիտորի երաժշտությունից ստացած իրենց տպավորություններն ու զգացողությունները։ Ստեղծագործական աշխատանքներում արտահայտվել էին ազգային գույներ, հայկական բնաշխարհի պատկերներ և երաժշտության հանդեպ պատանիների հուզական ընկալումները։ Միջոցառումն ևս մեկ անգամ ընդգծեց, որ արվեստն ու մշակույթը կարևոր դեր ունեն սերունդների կրթության, ինքնաճանաչման և ազգային արժեքների պահպանման գործում։