
Դհոլ
Սովորողների տարիքային խումբը՝ 6-ից 18 տարեկան
Սովորողների քանակը ՝ 7-ից ոչ պակաս
Ժամաքանակ՝ շաբաթական՝ 8 դասաժամ
Պարապմունքների տևողությունը `1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝ 6-8 դասաժամ
Ուսուցման տևողությունը ՝ երկու տարի
Մեծ է ազգային նվագարանների դերը ժողովուրդների երաժշտական մշակույթի ասպաեզում: Խմբակում սաներին կուսուցանվի հարվածային ազգային նվագարանից՝ դհոլի ստեղծման պատմությունը, նվագարանի կառուցվածքային առանձնահատկությունները, տեսակները: Կծանոթանան երաժշտական գործիքի կատարողական տեխնիկային, հնչյունային ելևէջներին: Դասընթացներին կշեշտադրվեն հայ և արտասահմանյան դհոլահար վարպետների երաժշտարվեստի գործերը, կատարողական մոտեցումները, որոնք կկիրառեն նաև սաները: Կուսուցանվեն տարբեր ոճերի ստեղծագործություններ, որոնք հնչել են ծիսական արարողություներին, կրոնական ծեսերին, ռազմահայրենասիրական երգերի և այլ մշակութայի միջոցառումներին, ինչի արդյունքում կամրապնդվի սաներ երաժշտական գիտելիքները: Սաները հանդես կգան երգչախմբերում, ժողովրդական գործիքների նվագակցությամբ, ինչի արդյունքում կձևավորի նաև սաների մոտ բեմական մշակույթ, կպահպանեն մեծ վարպետների արվեստը և կնպաստեն նվագարանի հանրայնացմանը:
ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ
ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագրի շրջանակում սովորողները պետք է ՝
-
տիրապետեն նվագարանի նրբություններին, կատարողական տեխնիկային,
-
պահպանեն գործիքի ճիշտ օգտագործման կանոնները,
-
կարողանան հմտորեն կիրառեն նվագարանը,
-
պահպանեն ձեռք բերած երաժշտական գիտելիքները և ակտիվորեն մասնակցեն մրցույթ-փառատոններին: