Հետևեք մեզ.
thumb

Իսահակյանի պոեզիան ու Սարյանի գույնը ՝ Իսահակյան համայնքում

«Գրչի և վրձնի վարպետները. Ավետիք Իսահակյան 150 և Մարտիրոս Սարյան 145»-ամյակներին նվիրված միջոցառումների շարքում՝ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները միջոցառումը անցկացրեցին Շիրակի մարզի Իսահակյան համայնքում, որտեղ անցել է Ավետիք Իսահակյանի մանկությունը: Գյուղի կենտրոնում՝ Ավետիք Իսահակյանի կիսանդրու մոտ, խորհրդանշական մթնոլորտում՝ թատերականացված ասմունքներ, ստեղծագործությունների մեկնաբանություններ, բովանդակային վերլուծություններ և գեղարվեստական ելույթներով հանդես եկան կենտրոնի և Իսահակյանի միջնակարգ դպրոցի աշակերտները: Մեծ գրողի մանկության հուշերով լի միջավայրը, յուրահատուկ մղում էր հաղորդում մասնակիցներին՝ ստեղծագործելու: Կազմակերպվեց նաև նկարչական պլեներ՝ բացօթյա ստեղծագործական աշխատանքներ սարյանական գույներով, որոնք այնուհտեև ներկայացվեցին ցուցադրության:
Միջոցառումն ևս մեկ հարթակ էր պատանիներին հաղորդակից դարձնելու մեր երկու մշակութային դեմքերի՝ գրականության և գեղանկարչության վարպետների կյանքի ու ստեղծագործական ժառանգությանը, ինչպես նաև խթանել նրանց ստեղծագործական մտածողությունն ու արտահայտման միջոցները։ Այս նախաձեռնությունը հնարավորություն տվեց պատանիներին ոչ միայն խորքային կերպով ուսումնասիրելու Ավետիք Իսահակյանի և Մարտիրոս Սարյանի արվեստն ու ստեղծագործությունը, այլև արտահայտելու իրենց զգացմունքներն ու պատկերացումներն արվեստի միջոցով՝ զարգացնելով մշակութային արժեքների հանդեպ հետաքրքրություն, հարգանք ու սեր։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Ընտանիք» կենտրոնի նախաձեռնությամբ: