Կավագործություն
Սովորողների տարիքային խումբը՝ 6-ից 18 տարեկան
Սովորողների քանակը ՝ 8-ից ոչ պակաս սովորող
Ժամաքանակ՝ շաբաթական 8 դասաժամ
Ուսուցման տևողությունը ՝ մեկ տարի
Կավագործությունը կավե իրերի պատրաստման արհեստն է, դեկորատիվ-կիրառական արվեստի բաժին: Ծրագրի շրջանակներում սաները ծանոթանում են կավագործության պատմությանը, ժողովրդական ավանդույթներին, ազգային պատմամշակութային ակունքներին: Ոսուցման ընթացքում խմբակի սաները սովորում են պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները, կիրառում են կավագործության համար օգտագործվող մասնագիտական գործիքները, նյութերը, կավի մշակման եղանակները: Ծանոթացում կավագործության կատարման փուլերին, զարդանախշերի, զարդապատկերների գծագրման և էսքիզավորման աշխատանքներին, թրծման փուլերին: Կավի հետ աշխատանքը նպաստում է մանր մոտորիկայի զարգացմանը, սկսում բացահայտել սեփական ներուժը: Խմբակի գործունեությունը հնարավորություն կտա սաներին ունենալ իմաստալից և օգտակար, նպատակային զբաղվածություն։
ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Ուսուցումն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների զուգորդման միջոցով:
Յուրաքանչյուր սովորողին ցուցաբերվում է անհատական մոտեցում, հաշվի առնելով կարողությունները, ընկալման առանձնահատկությունները:
Ուսուցման ընթացքում անցկացվում են բաց դասեր, թեմատիկ հաղորդումների դիտումներ, այցելություններ թանգարաներ, հանդիպումներ ոլորտի վարպետների հետ, էքսկուրսիաներ: Մանկավարժը բացահայտում է սանի գործնական կարողությունները, ընբռնում նրա ստեղծագործելու միտքը, հնարավորություն ընձեռնում սանին ինքնադրսևորվելու: Ծրագրի շրջանակներում իրականացվում են նաև դաստիարակչական աշխատանքներ՝ շաբաթօրյակ, կենտրոնում միջոցառումներ, ցուցահանդեսների մասնակցություն:
ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագրի շրջանակում սովորողները պետք է՝
-
իմանան կավի մշակման տեխնոլոգիաները, կատարման փուլերը,
-
ունենան ընդհանրական գիտելիքներ կավի մասին,
-
կարողնան պատրաստել կավե դեկորներ, ընտրեն զարդանախշեր և զարդապատկերներ, գծագրել էսքիզներ,
-
տիրապետեն առաջին թրծման կանոններին,
-
կարողանան ջնարակով պատել կավե դեկորները առաջին թրծումից հետո,
-
ճիշտ կիրառեն ներկման և ջնարակման տեխնոլոգիաները,
-
շտկեն պատրաստված խեցեգործական աշխատանքների թերությունները, կատարեն վերջնամշակում,
-
պահպանեն գործիքների և խմբասենյակի /տարածքի/ մաքրությունը, անվտանգության կանոնները: