Հետևեք մեզ.
thumb

Կիթառ

Սովորողների տարիքային խումբը՝ 7-ից 18 տարեկան
Սովորողների քանակը ՝ 7-ից ոչ պակաս
Պարապմունքների տևողությունը `1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝ 6- 8 դասաժամ
Ուսուցման տևողությունը ՝ երկու տարի


Ուսուցման ընթացքում կուսումնասիրեն երաժշտական տարբեր ժանրեր, ինչպես նաև հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործությունները, մշակված կիթառի համար։ Խմբակի ուսուցումը կձևավորի սովորողի մոտ հիմնարար կարողունակություններ և կամրապնդվի երաժշտատեսական գիտելիքները, ինչպես նաև հնարավորություն կտա կողմնորոշվելու նախամասնագիտական ընտրությանը հարցում։
Երաժշտական կրթությունը տալիս է սանին գեղարվեստական դաստիարակություն, բազմաֆունկցիոնալ մտածողություն, ճաշակ, ապահովում շփումը մշակութային բարձր արժեքների հետ։ Սաները ուսման ընթացքում կծանոթանան լարային կսմիթային գործիքի՝ կիթառի կառուցվածքին, կատարողական արվեստի պատմությանը, դասական և ժամանակակից երաժշտությանը և ձեռք կբերեն կատարողական հմտություններ։

ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ

Ուսուցումը  իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների զուգորդման միջոցով: Խմբակում կարող են լինել տարբեր ժամանակում ընդունված սաներ, ուստի յուրաքանչյուր սանի կցուցաբերվի անհատական  մոտեցում, հաշվի առնելով վերջիններիս հնարավորությունները, հետաքրքրություններն ու  ընդունակությունները: Անհատական պարապմունքները հնարավորություն են տալիս, ձևավորել զուգանվագներ և խմբեր։ Ուսման ընթացքում կկազմակերպվեն այցելություններ համերգասրահներ, հանդիպումներ երգարվեստի ոլորտի մասնագետների, երաժիշտների հետ մասնագիտական փորձի փոխանակման և նոր գիտելիքների ձեռքբերման նպատակով: Կանցկացվեն բաց դասեր, հաշվետու համերգներ: Ունկնդրումներ համացանցի միջոցով։

ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ծրագրի շրջանակում սովորողները պետք է՝

  • ճանաչեն կիթառի կառուցվածքը, լարերը, լադերը, ակորդային սիստեմը  և այլն,

  • կարողանան ինքնուրույն մեկնաբանել և կատարել կիթառի մանրանվագները,

  • ստեղծագործությունները կատարեն ազատ, անկաշկանդ,

  • ունենան նոտաներն ընթերցելու հմտություններ, տիրապետեն նոտայի համակարգին,

  • ցուցաբերեն ստեղծագործական մոտեցում, յուրովի մեկնաբանեն ստեղծագործությունը՝ արտահայտելով սեփական դիրքորոշումը: