Կվիլինգ
Սովորողների տարիքային խումբը՝ 6-ից 18 տարեկան
Սովորողների քանակը ՝ 8-ից ոչ պակաս
Պարապմունքների տևողությունը `1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝ 6- 8 դասաժամ
Ուսուցման տևողությունը ՝ երկու տարի
Կվիլինգը հանդիսանում է որպես անսովոր և հետաքրքիր ձեռագործության տեսակ, որի էությունը մի քանի միլիմետր լայնություն ունեցող թղթե ժապավենների ոլորման և մոդելավորման մեջ է: Երեխաները կվիլինգով կարող են զբաղվել 6 տարեկանից: Նախ և առաջ սանը ծանոթանում է կվիլինգի պատմության և գործիքների հետ: Գործիքին տիրապետելուց հետո սովորում է պատրաստել պարզ տարրեր, մասնիկներ, որից հետո պատրաստում է ավելի բարդ տարրեր: Որպես նախապատրաստվածք այդ թղթե տարրերից, կարելի է կազմել շատ հետաքրքիր կոմպոզիցիաներ: Կվիլինգով զբաղվելը երեխաների մոտ զարգացնում է ոչ միայն ձեռքի մանր շարժումների կատարողական հմտությունները, ուշադրությունը, կոկիկությունը, երևակայությունը, հիշողությունը, այլ նաև մեծ հնարավորություն է իրագործելու իրենց ստեղծագործական ներուժը: Զարգանում է նաև գույների համադրության բարձր ճաշակ: Կվիլինգի ուսուցման ձևը խմբակային է, բայց խմբավարը յուրաքանչյուր սանին ցուցաբերում է անհատական մոտեցում: Հաշվի առնելով սաների կատարողական առանձնահատկությունները խմբավարի կողմից տրվում են տարբեր բարդության աստիճան ունեցող աշխատանքներ:
ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագրի շրջանակում սովորողները պետք է`
-
տիրապետեն կվիլինգի մասնագիտական հտություններին,
-
ստեղծագործեն ինքնուրույն և ստեղծեն արվեստի ինքանտիպ գործեր,
-
կիրառեն ձեռք բերած կարողություններն ու հմտությունները գործնականում,
-
ունենան ակտիվ մասնակցություն տարաբնույթ միջոցառումներին և ցուցահանդեսներին։
ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Ուսուցման ձև համարվում է խմբային աշխատանքը, անհատական մոտեցումը, ընթերցանությունը, մասնագիտական գիտելիքի փոխանցումը հասակակիցներին, մասնագիտական հաղորդումերի դիտում, հանդիպումներ արվեստագետների հետ:
Կազմակերպվում են այցելություններ թանգարաններ, պատկերասրահներ: Տարեվերջին կազմակերպվում է ցուցահանդես, որի ընթացքում կցուցադրվեն ամբողջ տարվա կատարված աշխատանքների արդյունքները: