Հետևեք մեզ.

Մանրանկարչություն

Սովորողների տարիքային խումբը՝ 6-ից 18 տարեկան
Սովորողների քանակը ՝ 12-ից ոչ պակաս
Պարապմունքների տևողությունը `1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝ 6- 8 դասաժամ
Ուսուցման տևողությունը ՝ մեկ տարի

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ 

Մանրանկարչության խմբակի  սաներն ուսումնասիրում են հայկական  զարդարվեստ, դիմանկար, կոմպոզիցիա, գույների տեխնիկա, գծագրություն: Կատարում են ստեղծագործական աշխատանք՝ համադրելով և պահպանելով հայ միջնադարյան մանրանկարչության դպրոցների ոճերը,  ծանոթանում են մանրանկարչության գործընթացի կատարման փուլերին: Դասընթացին սաները նկարում են նատյուրմորտներ, կոմպոզիցիոն աշխատանքներ: Ծանոթանալով հայկական մանրանկարչության, զարդարվեստին և դիմանկարչությանը, հմտանալով  գունանկարչության  և գծանկարչության մեջ, կստեղծեն տարբեր թեմաներով ստեղծագործական աշխատանքներ:   

ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ

Ուսումնական գործընթացն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների զուգորդմամբ: Կատարվում են խմբային, անհատական աշխատանքներ: Կազմակերպվում են բաց դասեր, վարպետաց դասեր, ընթերցանություն, զրույցներ, թեմատիկ նյութերի դիտումներ, էքսկուրսիաներ, ցուցահանդեսներ: Պարապմունքի ընթացքում նոր ընդունված սաներին ցուցաբերվում է անհատական մոտեցում: Անցկացվում են տարեվերջյան ցուցահանդեսներ, որտեղ սաները ներկայացնում են իրենց ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները:

Ուսուցման ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ծրագրի շրջանակում սովորողները պետք է՝

  • իմանան մանրանկարչության գործընթացի կատարման փուլերը, հայ միջնադարյան զարդարվեստի  ոճերը և պատկերների կատարման տեխնկան,

  • կատարեն մանրանկարի արտանկարում, պահպանելով գունային լուծումները,

  • կատարեն ստեղծագործական աշխատանք՝ համադրելով և պահպանելով հայ միջնադարյան մանրանկարչության դպրոցների ոճերը, 

  • ակտիվորեն մասնակցեն նկարչական մրցույթ-ցուցահանդեսներին և փառատոններին: