Հետևեք մեզ.
thumb

Ֆրանկոֆոնիայի տոնին նվիրված՝ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնը, «ԿԱԶԱ»

Հանդիպման ընթացքում ներկայացվեց ասոցիացիայի առաքելությունը և ցուցադրվեց կարճամետրաժ ֆիլմ՝ նվիրված խաղաղության, համերաշխության և մարդկային փոխհարաբերությունների թեմաներին։

Կինոդիտումից հետո կազմակերպված քննարկման ընթացքում սաներն արտահայտեցին իրենց տեսակետները՝ կարևորելով հանդուրժողականությունը, փոխադարձ հարգանքն ու մշակութային երկխոսությունը։ Միջոցառումը նպաստեց նրանց աշխարհայացքի ընդլայնմանը, վերլուծական մտածողության զարգացմանը և ֆրանկոֆոն մշակույթի նկատմամբ հետաքրքրության խորացմանը։

«Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ անցկացվեց նաև ֆրանսիական խոհանոցին նվիրված կրթամշակութային միջոցառում։ Վարպետ-խոհարար Անի Պետոյանը ներկայացրեց ֆրանսիական խոհանոցի պատմությունը, ֆրանսիացի անվանի խոհարարներ Պոլ Բոկյուզի և Օգյուստ Էսկոֆիեի մասնագիտական ժառանգությունը, ինչպես նաև «Bocuse d’Or» միջազգային մրցույթին նվիրված շնորհանդեսներ և տեսանյութ։