Հետևեք մեզ.
thumb

Փողային նվագախումբ

Սովորողների տարիքային խումբը՝ 6-ից 18 տարեկան
Սովորողների քանակը ՝ 7-ից ոչ պակաս
Պարապմունքների տևողությունը `1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝ 8 դասաժամ
Ուսուցման տևողությունը ՝ չորս տարի

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Փողային նվագախումբը ձևավորվում է փողային և հարվածային նվագարաններից։ Ուսուցման ընթացքում կուսումնասիրեն տարբեր նվագարանների կառուցվածքը, նրանց պատմությունն, այլ երաժշտական գործիքների ձայնային ճիշտ ընկալումը։ Սաները կկարողանան կարդալ նոտաներ, նրանց մոտ կամրապնդվի ձայնի, չափի, երաժշտական լսողության հմտությունները։ Կուսուցանվեն  հայ և արտասահմանյան կոմպոզիտորների դասական ստեղծագործությունները, հմտություններ ձեռք կբերեն այդ ստեղծագործությունները կատարելու, իրենց իսկ անհատական զգացողությամբ, որն էլ կձևավորի համապատասխան արժեհամակարգ: Խմբակի ուսուցումը կձևավորվի սովորողի մոտ հիմնարար կարողունակություններ և կամրապնդվի երաժշտատեսական գիտելիքները:
Երաժշտական կրթությունը տալիս է երեխային գեղարվեստական դաստիարակություն, բազմաֆունկցիոնալ մտածողություն, ճաշակ, ապահովում շփումը մշակութային բարձր արժեքների հետ։
 

ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ

Ծրագիրն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների զուգորդմամբ: 
Յուրքանչյուրի սանի հետ տարվում է անհատական աշխատանք, նվագարանին լիարժեք տիրապետելուց հետո աշխատանքը շարունակվում է խմբային: Համերգների և տարբեր կրթամշակութային միջոցառումների կազմակերպում։ անհատական և խմբային

ծրագրի արդյունքները
 

Ծրագրի շրջանակում սովորողները պետք է ՝

  • տիրապետեն նվագարանների նրբություններին, կատարողական արվեստին,

  • պահպանեն գործիքների ճիշտ օգտագործման և խնամքի կանոնները,

  • կարողանա հանդես գալ նվագախմբում, հմտորեն կիրառեն գործիքները

  • պահպանեն ձեռք բերած երաժշտական գիտելիքները և ակտիվորեն մասնակցեն մրցույթ-փառատոններին: