Հետևեք մեզ.
thumb

Ռադիոէլեկտրոնիկա

Սովորողների տարիքային խումբը՝ 10-ից 18 տարեկան
Սովորողների քանակը ՝ 8-ից ոչ պակաս սովորող
Ժամաքանակ՝ շաբաթական 6-ից մինչև 8 դասաժամ
Ուսուցման տևողությունը ՝ երեք տարի

Ռադիոէլեկտրոնիկայի խմբակում սաները սովորում են ռադիոէլեկտրոնինկայի տարրերը` շղթաների կազմում և պատրաստում, օգտվել գծագրերից և պայմանական նշաններից: Խմբակի սաները կծանոթանան ռոբոտների կոնստրուկտիվ առանձնահատկություններին, ռոբոտի աշխատանքի հնարավորություններին, ծրագրավորել ռոբոտը ծրագրային փաթեթների միջոցով և ծրագրավորման Python լեզվով: Կսովորեն ռոբոտների աշխատանքային ծրագրեր, ռոբոտների հետ շփման գրաֆիկական ինտերֆեյսներ, ինչպես կատարել մի քանի գործողություններ միանգամից, զուգահեռ կատարել ծրագրավորում: Ծրագրավորելով տարբեր ռոբոտներ, սաները կստանան գիտելիքների մեծ պաշարներ, ռադիոտեխնիկական կոնստրուկտորների հետ աշխատելու մեծ հմտություններ և իրենց կդրսևորեն պատանի մեծ ճարտարագետներ: Ծրագրի ընթացքում կբացահայտվեն սաների մտավոր ունակությունները և սեփական կարողությունները: Կուսուցանվեն՝ռադիոէլեկտրոնայի սարքավորումների հետ աշխատելու կարողություններ ու հմտություններ, ժամանակակից պահանջներին համապատասխան ծրագրավորման հնարավորություններ, վերիրական կատարողներին կառավարելու համար անհրաժեշտ հավելվածներից և հարթակներից օգտվելու հմտություններ: 
Խմբակի սաներին հնարավորություն կտրվի մասնակցել հանրապետական և միջազգային մրցույթներին, ինչպես նաև  կտրվի ճիշտ նախամասնագիտական կողմնորոշմանը։

ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Ուսումնական գործընթացն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների զուգորդման միջոցով: Խմբային դասընթացքում ցուցաբերել անհատական մոտեցում նոր ընդունված սաներին: Դասընթացում կարևորել դաստիարակչական աշխատանքների կազմակերպումը, ընթերցանությունը, զրույցների անցկացումը, թեմատիկ հաղորդումների դիտումները, ցուցահանդեսների կազմակերպումը, մասնագիտական գիտելիքի փոխանցումը հասակակիցներին:

ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ծրագրի շրջանակում սովորողները պետք է՝

  • տիրապետեն տեխնիկական գծագրերից և պայմանական նշաններից ճիշտ օգտվելու հմություններին,

  • բացահայտեն  և վերացնեն սարքավորումների անսարքությունները,

  • իմանան ռադիոէլեկտրոնիկայի գործընթացի կատարման փուլերը,

  • կարողանան կարդալ էլեկտրոնային սխեմաները, կատարեն գծագրումներ, տեղեկագրերի օգտագործում,        

  • տարբերակեն ռադիոէլեմենտների հանգույցները,

  • տիրապետեն սարքավորումների զոդման,  կարգավորման փուլերին,

  • պահպանեն անվտանգության կանոնները,

  • կարողանան պատրաստել տարբեր ֆունկցիաներ կատարող ռոբոտներ,

  • իմանան ի՞նչ է կոդավորումը, ալգորիթմը, համակարգը, ծրագրավորումը, գործարար հաղորդակցությունը, 

  • ճանաչեն համակարգչի բաղկացուցիչները, դրանց աշխատանքի սկզբունքը,

  • հաղորդակցվեն տեխնիկական լեզվով, ներկայացնել կատարած աշխատանքը և լուծել բաց խնդիրներ: