
Վիտրաժային նկարչություն
Սովորողների տարիքային խումբը՝ 6-ից 18 տարեկան
Սովորողների քանակը ՝ 8-ից ոչ պակաս սովորող
Ժամաքանակ՝ շաբաթական 6-ից մինչև 8 դասաժամ
Ուսուցման տևողությունը ՝ երկու տարի
Վիտրաժային նկարչությունը` դեկորատիվ-կիրառական արվեստի տեսակ է:
Խմբակ հաճախող սաները ծանոթանում են անվտանգության կանոններին: Ուսումնասիրում են գծանկարի և գունանկարի հիմունքները, սովորում են կիրառել հեռանկարի սկզբունքներին, պլանային լուծումներին, լույս-ստվերի արտացոլման, գունային գամմայի ներդաշնակության և համատեղության կանոնները: Գործնական աշխտանքների միջոցով, կատարվում են ապակու վրա էսքիզի տեղափոխում, եզրագծող նյութերով կատարվում են նախատեսվող նկարի կամ էսքիզի եզրագծումը: Ընտրվում է վիտրաժային ներկերի գունապնակը և վրձնի օգնությամբ եզրագծված հատվածները գունապատվում են բերելով վերջնական գեղարվեստական տեսքի: Ուսցման արդյունքում սաների մոտ ամրապնդվում են գրաֆիկական լուծումերի և գունային երանգների համադրության արդյունքում կիրառական իրերի ձևավորման կարողությունները և հմտություններ:
ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Ուսուցումն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների միջոցով:
Յուրաքանչյուր սովորողի տրվում է անհատական մոտեցում, հաշվի առնելով կարողությունները, ընկալման առանձնահատկությունները:
Ուսուցման ընթացքում կիրառվում են տարբեր մեթոդներ` աշխատանքների վերլուծություն, մասնագիտական ցուցահանդեսներ, բաց դասեր, ճանաչողական այցեր թանգարաններ, հանդիպումներ արվեստագետների հետ, մասնագիտական հաղորդումների դիտումներ:
ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Ծրագրի շրջանակում սովորողը պետք է`
-
իմանան վիտրաժայիան նկարչության գործընթացի կատարման փուլերը:
-
կարողանան գծագրել Էսքիզ և կառուցել կոմպոզիցիա պահպանելով վիտրաժային նկարչության մասնագիտական պահանջները:
-
կարողանան դասակարգել զարդանախշերը, և դրանց համադրությամբ ստեղծել գեղարվեստական աշխատանք