Հետևեք մեզ.
thumb

ՀՀ ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ ՝ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը մեկնարկեց «Մշակույթի վարպետը» խորագրով միջոցառումների շարքը

ՀՀ ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ ՝ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը մեկնարկեց «Մշակույթի վարպետը» խորագրով միջոցառումների շարքը՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, քանոնահար Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 100-ամյակին։ Ծրագրի մեկնարկը տրվեց «Ձայնի գույներ. Ավետիսյանական հնչյունների կերպարվեստային մեկնաբանում»՝ դեկորատիվ-կիրառական արվեստի ճյուղերի ստեղծագործական հանրապետական մրցույթի հայտարարմամբ:  Կենտրոնում անցկացվեց «Խաչատուր Ավետիսյանի դերը հայկական ժողովրդական երաժշտության վերածննդում» թեմայով սեմինար:

Սեմինարը վարեց Հայաստանի լավագույն դասական և օպերային երգչուհի Արևիկ Թանաշեանը՝ ներկայացնելով մեծ վարպետի ստեղծագործական աշխարհը և նրա թողած հարուստ ժառանգության գոհարները։ Միջոցառումն ուղեկցվեց Խաչատուր Ավետիսյանի հանրահայտ ստեղծագործությունների կատարումներով, որոնք բանախոսը նաև մեկնաբանեց՝ բացահայտելով դրանց գեղարվեստական արժեքն ու առանձնահատկությունները։ Միջոցառումը կարևոր քայլ էր ազգային երաժշտական ժառանգության պահպանման և արժևորման գործում՝ ընդգծելով Խաչատուր Ավետիսյանի բացառիկ դերը հայկական մշակույթի զարգացման մեջ։