You are here

«Մեդիագրագիտություն. Լուրը, լրագրությունն ու հասարակությունը» թեմայով քննարկում- բաց դաս Շանթ Գյումրի հեռուստառադիոընկերությունում

Մեդիագրագիտության, ստեղծագործական լրագրության, բարեկրթություն և խոսքի վարպետության խմբակների սաներին ոլորտում երեք տասնամյակից ավելի փորձ և վարպետություն ունեցող «Հորիզոն» լրատվականի գլխավոր խմբագիր  Հեղինե Քուշքյանը ներկայացրեց, թե ինչու է ազատ մեդիան համարվում ժողովրդավարական հասարակության հիմնասյուներից մեկը, խոսեց մեդիան ճանաչելու,  դրա դերի, նշանակության, տեղեկատվության հսկայական ծավալի մեջ կողմնորոշվելու, վերլուծելու և ստուգելու, մեդիայի գործողություններին արձագանքելու հմտությունների մասին։  Սաները շրջեցին հեռուստառադիոընկերության  տաղավարներով  ծանոթացան ուղիղ եթերների հեռարձակման, լուրերի ձայնագրման, մոնտաժման  տեխնիկական աշխատանքներին։ Շանթ հեռուստառադիոընկերության լրագրողները, հաղորդավարները սաներին ներկայացրին լրագրության առաջնահերթ նպատակի՝ քաղաքացիներին ազատ և ինքնիշխան լինելու համար անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելու մասին, որքան ազատ և ուժեղ են լրատվամիջոցները, այնքան հասարակությունը տեղյակ է երկրում կատարվող իրադարձություններից, այնքան մարդիկ ներգրավված են քաղաքական ու քաղաքացիական գործընթացներում և մասնակցում են որոշումների ընդունմանը: Դեռահասներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին,  լսեցին պատասխաններ, և տեղեկացան թե ինչպես է պետք քարոզչությունը տարբերել օբյեկտիվ տեղեկատվությունից, խուսափել մեդիայի բացասական ազդեցություններից։

31/05/2023