You are here

«Հոգու և մարմնի ներդաշնակությունը» գեղարվեստական միջոցառում

«Հոգու և մարմնի ներդաշնակությունը». գեղարվեստական ելույթներով պարարվեստի խմբակի սաները մասնակցեցին ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառմանը: Մարմաշեն համայնքի «Ընտանիք» կենտրոնի պարարվեստի խմբակի սաները կատարեցին ազգային, ժողովրդական, ռազմերգերի պարային շարաններ: Սաներն յուրաքանչյուր պարային կատարում համեմեցին՝ ազատ և անկախ hայրենիք ունենալու գաղափարներով, շեշտելով՝ պետականաշինության գործում քաղաքական, մշակութային  գործիչների թողած ավանդին:

Հայրենասիրական նվիրումով սաները կատարեցին ազգային, ժողովրդական երգարվեստի լավագույն ստեղծագործությունները, որոնցում արտահայտված են հայ ժողովրդի հաղթական ոգին, սեփական հայրենիքում ապրելու և արարելու գիտակցումը։ Միասնության, համերաշխության և ազգային համաձայնության մեջ է պետականության պահպանման բանալին:

21/09/2024