Ծրագիրը նախատեսված է 8-ից մինչև 18 տարեկան դեռահասների համար:
Ուսուցման տևողությունը՝ 2 տարի:
Խմբակում նախատեսվում է 8-15սան:
Պարապմունքների անցկացման ձևը՝ խմբային և անհատական:
Պարապմունքների տևողությունը `
1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական ՝ 6-8 դասաժամ
Ուսումնական գործընթացն իրականացվում է գործնական պարապմունքների միջոցով:
Խմբասենյակը լուսավոր է և հարմար աշխատանքային գործընթացին: Խմբասենյակում առկա է դասընթացի կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ պարագաներ՝ սեղան, աթոռ, պահարան, ասեղ, մկրատ, օղակ և այլ օժանդակ նյութեր:
Տիկնիկավարության խմբակի սաները ձեռք են բերում ընդհանուր գիտելիքներ հայ և համաշխարհային տիկնիկային արվեստի ձևավորման և զարգացման վերաբերյալ, ծանոթանում են տիկնիկային արվեստի գործիչներին և նրանց ստեղծագործություններին, գրիմավորման նյութերին ու պարագաներին, գծանկար, գունանկար, կոմպոզիցիա առարկաներին, թատերական ժանրերին և ձևերին, դերասանի մասնագիտական էթիկայի առանձնահատկություններին, բարեկրթության և վարվեցողության նորմերին, ստանում են բեմական ստեղծագործության, տրամաբանության, վերամարմնավորման հնարքների վերաբերյալ գիտելիքներ: Պարապմունքների ընթացքում սաների մոտ ձևավորվում է գեղարվեստական կերպար ստեղծելու, տիկնիկներ պատրաստելու, վարելու, վերանորոգելու, պահպանելու կարողություններ և հմտություններ, ինչպես նաև ներկայացումներ կազմակերպելու և բեմադրելու վերաբերյալ համապատասխան որակներ:
Տարվա ընթացքում սաների կատարված աշխատանքների արդյունքները ներկայացնելու նպատակով կազմակերպվում են տիկնիկային ներկայացումներ:
• Տիկնիկավարության արվեստի ծանոթացու մ:
• Հույզերը և զգացմունքները ճիշտ արտահայտելու, շարժումները միաժամանակ կատարելու կարողության ձևավորում:
• Տիկնիկ պատրաստելու, վարելու կարողությունների և հմտությունների ձեռքբերում:
• Տիկնիկների վերանորոգում և պահպանում:
• Մասնագիտական ճիշտ կողմնորոշման ձեռքբերում:
• Առօրյայի նպատակահարմար և արդյունավետ կազմակերպում: