You are here
Նորություններ
Մարտի 20-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց դուդուկի խմբակի սաների կազմակերպած «Աշուղի հետնորդները» խորագրով բաց դաս` նվիրված գուսան Շերամի 160-ամյակին:Դասը նպատակ ուներ ծանոթացնել Շերամի աշուղական արվեստին, արժևորել նրա ստեղծագործական գործունեությունը որպես հայկական մշակութային հարստություն:Ցերեկույթը բացվեց երգարվեստի և պարարվեստի խմբակների սաների համատեղ պատրաստած գեղարվեստական ելույթով և շարունակվեց Շերամի մասին պատմող փոքրիկ... Read more
Մարտի 17-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հյուրընկալվեց Վրաստանի Հանրապետության Սամցխե-Ջավախեթի մարզ՝ մասնակցելու Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնի հիմնադրման 10-ամյա հոբելյանին:Ջավախահայերը «Ընտանիք» կենտրոնի ներկայացուցիչներին մեծ սպասումով և առանձնակի ջերմությամբ դիմավորեցին:«Ընտանիք» կենտրոնի պարարվեստի խմբակի սաների բեմադրած «Շալախո» պարային կատարումը ոգևորություն և աշխուժություն առաջացրեց հանդիսատեսի մոտ, որը եզրափակեց... Read more
Մարտի 7-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում նորաստեղծ երգարվեստի խմբակի նախաձեռնությամբ անցկացվեց «Մայր իմ անուշ ու անգին» խորագրով միջոցառում՝ նվիրված Կանանց միջազգային օրվան:Միջոցառման նպատակն էր ներկայացնել հայ կնոջ հավաքական կերպարը, կարևորել նրանց դերակատարությունը հասարակական ու ընտանեկան կյանքում և գնահատել հերոս մայրերի ոգու արիությունը: Ցերեկույթին ներկա էին Գյումրու Սուրբ Աստվածածին եկեղեցու երգչախմբի ղեկավար Սաթիկ Վարդանյանը... Read more
Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մարտի 5-ին վիտրաժային նկարչության խմբակի մինչև 12 տարեկան սաների նախաձեռնությամբ անցկացվեց «Երբ արթնանում է գարունը» խորագրով բաց դասը:Դասի նպատակն էր բացահայտել դեռահասների մասնագիտական ընդունակությունները, ամրապնդել ծնողի նկատմամբ ունեցած հարգանքի և պատասխանատվության զգացումը, ծանոթացնել մեծանուն գրողների՝ մայրության թեմայով ստեղծագործություններին: Մոր կերպարը թանկ ու անգնահատելի է բոլորի համար.... Read more
«Գիտելիքը գանձ է, բայց նրա բանալին պրակտիկան է»: Թովմաս Ֆուլեր Փետրվարի 28-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Մեսրոպյան այբուբեն» ընթերցասրահում անցկացվեց «Գանձեր որոնողները» խորագրով խաղ-վիկտորինա:Մրցույթի նպատակն էր նպաստել սաների բազմակողմանի մտածողության զարգացմանը, նոր գիտելիքների ձեռքբերմանը, բացահայտել նրանց տրամաբանական ունակությունները, ձևավորել թիմում աշխատելու, արագ կողմնորոշվելու և հաղթանակի ձգտելու... Read more
Բելառուսի Հանրապետությունում անցկացված՝ «Աշխարհի երեխաները բարեկամներ են» խորագրով մանկական նկարի 6-րդ Միջազգային մրցույթի մասնակից 22 երկրների շարքում էր նաև Հայաստանը, որը ներկայացնում էր կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը: 2018 թվականի փետրվար ամսին ամփոփվեցին մրցույթի արդյունքները. կենտրոնի Ցողամարգ համայնքում գործող գեղանկարչություն խմբակի սան 6-ամյա Լիլիթ Նիկողոսյանի՝ «Արամյանցի դղյակը» նկարչական ստեղծագործությունը 4-6 տարիքային... Read more
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում փետրվարի 19-ին անցկացվեց «Թումանյանական խրատներ» խորագրով միջոցառում՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան և Գիրք նվիրելու օրվան: Միջոցառման նպատակն էր թումանյանական խոհափիլիսոփայական խրատներով դաստիարակել բարություն, աշխատասիրություն և ընկերասիրություն, արժևորել «Գիրքը» որպես մշակույթ կրող և ազգապահպանման հիմնական աղբյուր: Ցերեկույթը սկսվեց «Վերնատան» պատկերով՝ բեմում հավաքվել էին «... Read more
Փետրվարի 15-ին ԿԳՆ «Ընտանիք» կենտրոն մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց Վահան Տերյանի 133-ամյակին նվիրված «Մեր լեզվի մոգը» խորագրով գրական ցերեկույթ՝ կենտրոնի ուլունքագործության, մեքենայով ասեղնագործության և երգարվեստի խմբակների սաների մասնակցությամբ:Միջոցառման նպատակն էր գնահատել մեծն բանաստեղծի ավանդը հայ գրականության ժառանգության մեջ, սաներին ծանոթացնել Տերյանի կյանքին ու գործունեությանը, հաղորդակից դարձնել բանաստեղծի հուզառատ և հոգեպարար ստեղծագործություններին:Ցերեկույթը... Read more
‹‹Միայն նա է ճշմարտօրէն մեծը, որը մեծ զաւակն է նախ իր ժողովրդի, եւ ապա մարդկութեան››: ... Read more
«Հայրենիքի համար ապրում և մեռնում է միայն ոգու մարդը»: Գարեգին Նժդեհ ... Read more