You are here
Նորություններ
ԿԳՆ «Ընտանիք» կենտրոնի կողմից Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլ-մայիս ամիսներին անցկացվեցին սեմինարներ և ֆիլմի դիտումներ Շիրակի մարզի գյուղական համայնքներում և «Ընտանիք» կենտրոնում:Ծրագիրը նպատակ ուներ համախմբել երիտասարդ սերնդին մեկ միասնական գաղափարի շուրջ, իրազեկ դարձնել Մայիսյան հերոսամարտերի պատմական իրադարձություններին, արժևորել Սարդարապատի ճակատամարտը որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջ:Սեմինարները վարեցին... Read more
Մայիսի 28-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ամփոփվեց դեռևս փետրվար ամսից մեկնարկված Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված «Հարյուրամյա հաղթական ղողանջներ» խորագրով միջոցառումների շարքը։Միջոցառմանը ներկա էին Մայիսյան հերոսամարտերի մասնակիցների ժառանգներ, Արցախյան պատերազմի վետերաններ, ազատամարտիկներ, ապրիլյան քառօրյա պատերազմի նորօրյա հերոսներ, Շիրակի մարզի տարբեր կրթական հաստատությունների տնօրեններ և մանկավարժներ, ազգային... Read more
Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, համագործակցելով Շիրակի մարզի Անի համայնքի հետ, մայիսի 26-ին Սառնաղբյուր համայնքի 1918թ. մայիսյան հաղթանակին նվիրված հուշակոթողի տարածքում կազմակերպել էր մարզային միջոցառում՝ Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի կապակցությամբ: Ի նշան քաջ շիրակցիների մղած գոյամարտի, Գյումրու կայազորի 55035 զորամասի, Շիրակի մարզի տարբեր պարային համույթների, մրցանակակիր երգիչների, նաև Արցախի... Read more
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում մայիսի 22-ին անցկացվեց «Պարարվեստի գյումրեցի երախտավորը» խորագրով միջոցառում՝ նվիրված պարարվեստի վարպետ Աղասի Շաբոյանին:Միջոցառումը սկսվեց պարարվեստի նվիրյալի կյանքի և գործունեության ներկայացմամբ, ցուցադրվեց տեսանյութ վարպետի բեմական արվեստի և հայկական պարարվեստի զարգացման մասին: Պարարվեստի խմբակի սաները հանդես եկան Գյումրուն բնորոշ երգերով ու պարերով, դուդուկի հաճելի ու հուզիչ երգերի կատարումներով... Read more
Մայիսի 16-ին ԿԳն «Ընտանիք» կենտրոնում Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում անցկացվեց «20-րդ դարի Ավարայր» խորագրով ինտելեկտուալ մրցույթ: Միջոցառմանը մասնակցում էին Գյումրու թվով ինը կրթամշակութային հաստատությունների թիմեր՝ խորհրդանշական անվանումներով: Մրցույթի նպատակն էր գնահատել Մայիսյան հերոսամարտերը՝ որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջ, մասնակիցներին համախմբել միասնական գաղափարի շուրջ, բարձրացնել նրանց... Read more
Մայիսի 8-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում երգարվեստի խմբակի սաների և խմբավարի նախաձեռնությամբ անցկացվեց «Հավատքի պատերազմը» խորագրով երաժշտական ներկայացում՝ նվիրված Սրբոց Վարդանանց տոնին և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին: Ցերեկույթին ներկա էին ՀՀ «Մարտական խաչ» շքանշանի ասպետ Գարեգին Ջամբազյանը, պատմաբան Վահագն Հովհաննիսյանը, կենտրոնի տնօրինությունը, մանկանարժներ, ծնողներ և սաներ։ Միջոցառման մասնակիցներն, առաջնորդվելով ‹‹վասն հավատո, վասն հայրենյաց››... Read more
Մայիսի 13-ին Գյումրու քաղաքապետարանի Արամ Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցում անցկացվեց Կյոկուշինկայ կարատեի հիմնադիր Մ. Օյամային նվիրված 4-րդ միջազգային կարգի բաց առաջնություն՝ «Օյամայի գավաթ»: Առաջնությանը մասնակցում էին 100 մարզիկ Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից: ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մարտական արվեստի խմբակի սաները ևս ունեցան իրենց մասնակցությունը: ... Read more
Մայիսի 11-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեական ստեղծագործության կենտրոնում գորգագործության, կարպետագործության և ասեղնագործության խմբակների սաները ներկայացրին «Ծաղկի տոն» խորագրով գեղարվեստական միջոցառումը:Նպատակն էր սերմանել հոգատար վերաբերմունք մայր բնության հանդեպ, արժևորել մարդու և բնության անքակտելի կապը, զարգացնել գեղեցիկը զգալու և գնահատելու կարողություններ:Միջոցառման ընթացքում սաները հանդիսատեսին ներկայացրին ծաղիկների մասին... Read more
Մայիսի 10-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ «Ձոն մայրերին» խորագրով համերգ՝ կենտրոնի նորաստեղծ փողային գործիքների ուսուցման խմբակի սաների մասնակցությամբ: Միջոցառման նպատակն էր ներկայացնել սաների գիտելիքներն ու կատարողական կարողությունները, նրանց մոտ ձևավորել բեմական կուլտուրա և ելույթ ունենալու փորձառություն:Համերգը ևս մեկ առիթ էր նշելու մայիսյան փառահեղ հաղթանակները, որոնք բեկումնային եղան հայ ժողովրդի համար:Երգացանկում ընդգրկված էին հայազգի հայտնի... Read more
«Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ՝ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»: ԿոմիտասՄայիսի 3-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց «Հոգու և մարմնի ներդաշնակություն» խորագրով... Read more