«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը շարունակում է մասնագիտական կողմնորոշման վարպետաց դասեր անցկացնել սահմանամերձ և լեռնային համայնքներում: Մասնագիտական կողմնորոշման վարպետաց դասերի հաջորդ կանգառը Աշոցքի տարածաշրջանի Սիզավետ համայնքում էր:
Դեռահասների աշխարհայացքի ձևավորման համար հատկապես կարևոր է ծանոթանալ ժողովրդական արվեստին, որն առավելագույնս պահպանում ու նոր սերունդներին է փոխանցվում ժողովրդի կողմից մշակված ազգային ավանդույթներով համեմված: Աշոցքի տարածաշրջանի գյուղացիական տնտեսություններն հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, ոչխարաբուծությամբ, սակայն քիչ տնտեսություններ են, որ այն ծառայեցնում են նաև արհեստին և արվեստին: Ծանոթանալով ժողովրդական ավանդույթներին՝ դեռահասները գիտակցում են անձնական կապը հայրենի հողի արմատների հետ։ Թաղիքագործության, կարպետագործության վարպետաց դասերին, դեռահասները սովորեցին բրդյա հետաքրքիր իրեր պատրաստել, կավից կենցաղային ավանդական ամաններ, վիտրաժային , մանրանկարչության, գոբելենագործության, ուլունքագործության նուրբ աշխատանքներ: Դասերին սիրով մասնակցեցին նաև մանակավարժները:
Համայնքային այցերը շարունակվում են։