You are here

«Անգլիական գրականության մեծերը» խորագրով բաց դաս

Մարտի 30-ին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի անգլերեն լեզվի խմբակի սաներն անցկացրեցին «Անգլիական գրակնության մեծերը» խորագրով բաց դաս։ Միջոցառման նպատակն էր ներկայացնել անգլիական գրականության հայտնի գրողներից՝ Ջորջ Բայրոնի և Ջեյն Օսթինի ստեղծագործությունները, ճանաչումն ու փառքը, սերմանել հետաքրքրություն անգլիական գրականության հայտնի գրողների ստեղծագործությունների հանդեպ, նպաստել անգլերեն բանավոր խոսքի զարգացմանը, բառապաշարի հարստացմանը։

Սաները համառոտ կենսագրական տվյալներ հայտնեցին Ջեյն Օսթինի մասին, ներկայացրեցին Օսթինի ստեղծագործական ուղին, նրա գրական ոճն ու ստեղծագործությունների առանձնահատկությունները։

Սաները ներկայացրեցին նաև Ջորջ Բայրոնի հայոց լեզվի նկատմամբ, վերջինիս առանձնահատուկ վերաբերմունքի մասին։ Մեծ ոգևորվածությամբ սաները ասմունքեցին Բայրոնի սիրո երկերից։

Բաց դասն ավարտվեց՝ Բայրոնի բանաստեղծության խոսքերի հիման վրա գրված երգ ու պարի կատարումներով։

Բաց դասը սաներին հնարավորություն ընձեռեց ուսումնասիրել անգլիական գրականության մեծերի ստեղծագործությունները, հետաքրքրվել նրանց գրական ուղիով, ընթերցել ու բացահայտել արտասահմանյան գրականության այլ հեղինակների, ինչպես նաև իրենց գիտելիքներով կիսվել հանդիսատեսի հետ:

30/03/2022