Հոկտեմբերի 14-ին «Ընտանիք» ՄՊՍԿ-ի մանրանկարչության խմբակը կենտրոնի ցուցասրահում բացեց «Հայ և միջազգային միջնադարյան անվանաթերթերը» խորագրով ցուցահանդես: Սաները խմբավարի օգնությամբ ուսումնասիրել էին հայ միջնադարյան Վանի, Անիի, Կիլիկիայի մանրանկարչական դպրոցների ստեղծած ձեռագիր մատյանները, ինչպես նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի Ռուսաստանի և Արևելքի նմանատիպ դպրոցների մատյանները: Այնուհետև սաներն իրենց պատկերացումներով էսքիզներ են կատարել, որոնցից հաջողվածները խմբավարի օգնությմաբ մշակվել են և դարձել արվեստի գործեր: Ընտրվել են լավագույն 25 աշխատաք, որոնք ներկայացվել են ցուցադրության: Ցուցահանդեսի նպատակն ու խնդիրն էր՝ ուսումնասիրել հայ և միջազգային միջնադարյան մանրանկարչության անվանաթերթերը, ծանոթացնել սաներին հայ և միջազգային միջնադարյան խոշորագույն մանրանկարիչներին, մանրանկարչական դպրոցներին, ստեղծել նոր մանրանկարչական ոճի անվանաթերթեր, արթնացնել սերը հայ և միջազգային գրականության հանդեպ: Մանրանկարչության խմբավար՝ Վարդևար Շամամյանը ներկայացրեց սաների կատրած աշխատանքների ընթացքը, խոսեց սաների ձեռք բերած մասնագիտական գիտելիքների մասին: Այնուհետև խմբակի սաներից՝ Ասյա Հովեյանը կիսվեց, թե ի՞նչ է անվանաթերթը և ինչքանո՞վ է ինքը յուրացրել թեման:
Ցուցահանդեսի մասին իրենց կարծիքներով կիսվեցին նաև կենտրոնի մանկավարժները, ծնողները: Սաները խոստացան ավելի կատարելագործել, զարգացնել իրենց գիտելիքները հայ միջնադարյան մանրանկարչության արվեստում ևս: