You are here

Նորություններ

02/10/2024
««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագրի երկրորդ փուլում կենտրոնի՝ ազգային արվեստի և արհեստի ճյուղերի մասնագիտական խմբակների մանկավարժներն ու շնորհալի սաները, Շիրակի մարզի «Փոքրաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում մասնագիտական կողմնորոշման դասեր անցկացրին:
01/10/2024
««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագրի երկրորդ փուլում կենտրոնի՝ ազգային արվեստի և արհեստի ճյուղերի մասնագիտական խմբակների մանկավարժներն ու շնորհալի սաները, Շիրակի մարզի բարձրադիր, սահմանամերձ 14 համայնքներում մասնագիտական կողմնորոշման դասեր անցկացրեցին: Համայնքաբնակ դեռահասները, պատանիները հաղորդակից դարձան ազգային մշակույթին, գործնական դասերի միջոցով յուրացրեցին արվեստի գործերի ստեղծման կատարողական տեխնիկան: Կենտրոնում սաների ձեռք բերած մասնագիտական գիտելիքների փոխանցումը... Կարդալ ավելին
21/09/2024
«Անկախությունը բարձրագույն արժեք է, որը ժողովուրդներն ու ազգերը նվաճում են պայքարի և արյան գնով։ Անկախ պետականության շնորհիվ է հնարավոր պահպանել սեփական ինքնությունը, ազգային արժեքներն ու կրթել այդ անկախությանը տեր կանգնելու պատրաստ սերունդներ»։ «Անկախության գինը» խորագրով գեղարվեստական միջոցառումը սկսվեց ՀՀ օրհներգով և մեկ րոպե լռության հարգանքի տուրքով՝ հայրենիքի պաշտպանությանն իրենց կյանքը զոհած հայ քաջորդիների անմահ հիշատակին: Պետականության կարևոր նախապայմաններից մեկն ազգային... Կարդալ ավելին
21/09/2024
«Հոգու և մարմնի ներդաշնակությունը». գեղարվեստական ելույթներով պարարվեստի խմբակի սաները մասնակցեցին ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառմանը: Մարմաշեն համայնքի «Ընտանիք» կենտրոնի պարարվեստի խմբակի սաները կատարեցին ազգային, ժողովրդական, ռազմերգերի պարային շարաններ: Սաներն յուրաքանչյուր պարային կատարում համեմեցին՝ ազատ և անկախ hայրենիք ունենալու գաղափարներով, շեշտելով՝ պետականաշինության գործում քաղաքական, մշակութային  գործիչների թողած ավանդին: Հայրենասիրական նվիրումով սաները կատարեցին... Կարդալ ավելին
13/09/2024
«Երբ հանդիպում են արհեստի և արվեստի ճյուղերը» խորագրով ցուցահանդեսին՝ փայտարվեստի, կավագործության և արծաթագործության խմբակների սաները ներկայացրին Գյումրու ճարտարապետությունը, հարուստ մշակութային ժառանգությունը, արվեստների և արհեստների տեսակները: Սաներն իրենց ստեղծագործական աշխատանքներում հիմնականում կիրառել էին գյումրվա զարդանախշերը, որոնց բացատրությանն և կարևորությանն ևս  անդրադարձան: Ցուցահանդեսի միջոցով ևս մեկ անգամ արժևորվեց՝ ազգային, հոգևոր-մշակութային ժառանգությունը:
04/09/2024
2023 թվականին Արցախից բռնի տեղահանված, «Ընտանիք» կենտրոն հաճախող դեռահասները, նոր ուսումնական տարվան ընդառաջ, Օվղը Դօղիան կազմակերպության աջակցությամբ ապահովվեցին դպրոցական պայուսակներով և գրենական պիտույքներով։ Սա առաջին ուսումնական տարին է, որ դեռահասները դիմավորում են Արցախից հեռու, բայց նրանց համար արվում է ամեն ինչ, որպեսզի լիարժեք ապահովվի նրանց կրթության շարունակականությունն ու որակը։ Այսօրվա դեռահասն է կերտելու մեր երկրի ապագան, իսկ կրթությունը խաղաղ ապագայի կարևորագույն երաշխիքն է։... Կարդալ ավելին
02/09/2024
«Սիրելի՛ սաներ, ծնողներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, Շնորհավորում ենք սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա և 2024-2025 ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։ Այսօր զարգացած պետություն ունենալու պարտադիր հրամայականը հզոր գիտելիքով, հմտություններով զինված քաղաքացիներ կերտելն է։ Այս առաքելությամբ արտադպրոցական կրթությունը մեզ համար ունի առանձնահատուկ նշանակություն. ուսումնական ամբողջ տարում, իրականացվելու են կրթամշակութային միջոցառումներ, որոնք նպաստելու են... Կարդալ ավելին
02/09/2024
«Սիրելի՛ սաներ, ծնողներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, Շնորհավորում ենք սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա և 2024-2025 ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։ Այսօր զարգացած պետություն ունենալու պարտադիր հրամայականը հզոր գիտելիքով, հմտություններով զինված քաղաքացիներ կերտելն է։ Այս առաքելությամբ արտադպրոցական կրթությունը մեզ համար ունի առանձնահատուկ նշանակություն. ուսումնական ամբողջ տարում, իրականացվելու են կրթամշակութային միջոցառումներ, որոնք նպաստելու են... Կարդալ ավելին
29/08/2024
Oգոստոսի 26-ից 28-ը  ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագրի առաջին փուլում «Ընտանիք» կենտրոնում անցկացվեցին՝ «Արտադպրոցական կրթության կարևորությունը և հիմնախնդիրները» թեմայով դասընթացներ։ Եռօրյա հագեցած տեսական և գործնական դասընթացներին մասնակցեցին Շիրակի մարզի 14 համայնքների և Ջավախքի կրթամշակութային հաստատությունների 20 մանկավարժներ։ Մասնակից մանկավարժներին «Ընտանիք» կենտրոնի օրինակով ներկայացվեց արտադպրոցական կրթական հաստատության մոդելի կազմակերպման... Կարդալ ավելին
16/08/2024
Հուլիսի 22-ից օգոստոսի 1-ը Գյումրու համայնքի Տ․ Պետրոսյանի անվան շախմատի մարզադպրոցում անցկացվեց որակավորման մրցաշար։ «Ընտանիք» կենտրոնի սան Հենրիկ Սարգսյանը մրցաշարում 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր միանձնյա զբաղեցրեց 1-ին տեղը և լրացրեց մարզական 2-րդ կարգ։ Հենրիկ Սարգսյանը կենտրոնի շախմատի խմբակ հաճախում է շուրջ 6 տարի, և շախմատի ոլորտում ունի լուրջ հաջողություններ։ Հենրիկն այժմ պատրաստվում է աշնանային առաջնություններին։