Դեռահասների առողջ ապրելակերպի, ֆիզիկական կոփվածության ամրապնդման և մարզական կարողությունների ցուցադրման նպատակով զինծաղայողների հետ համատեղ անցկացվեցին ֆուտբոլի, վոլեյբոլի, թենիսի, բադմինտոնի մրցումներ և սպորտլանդիաներ:Մեծ էր յուրաքանչյուր մասնակցի ոգևորությունն ու հաղթելու ձգտումը: Խմբային և անհատական սպորտաձևերում բոլոր խմբերն էլ աչքի ընկան իրենց մարզական կարողություններով և ֆիզիկական պատրաստվածությամբ: