You are here

Նորություններ

28/04/2017
Ապրիլի 18-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության  ‹‹Ընտանիք››  մանկապատանեկան  ստեղծագործական  կենտրոնում անցկացվեց ‹‹Սուրբ Հարության տոնը›› խորագրով միջոցառում: Նպատակն էր սաների մեջ ամրապնդել տոնի քրիստոնեական խորհուրդն ու ժողովրդական  ավանդույթները, ներկաներին հաղորդակից դարձնել եկեղեցական տոնին և կարևորել Հայ Առաքելական Եկեղեցու դերն ու նշանակությունը:Միջոցառմանը ներկա էին Տեր Եզնիկ քահանա Գալստյանը, մանկավարժներ, ծնողներ, սաներ: Միջոցառումը սկսվեց քահանայի... Կարդալ ավելին
24/04/2017
Ապրիլի 24-ին, «Հոգու պարտք» ծրագրի շրջանակում «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տարբեր խմբակների սաներ մանկավարժների ղեկավարությամբ այցելեցին Հերհերի ձոր՝ իրենց հարգանքի տուրքն ու խոնարհումն արտահայտելով անմեղ զոհերի հիշատակին: Կատարվեց մոմավառություն՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հավերժացման և ոգեկոչման:  Այցը  մեկ անգամ ևս հավաստեց դեռահասների միասնականության և անկոտրում կամքի դրսևորումները, իրականությունը ճիշտ գնահատելու կարողությունը, «Հիշում եմ և պահանջում»... Կարդալ ավելին
18/04/2017
Ապրիլի 17-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ «Ֆրանսիայի համը» խորագրով միջոցառում՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի տոնին: Միջոցառման նպատակն էր ձևավորել սեր և հետաքրքրություն ֆրանսերեն լեզվի նկատմամբ, կարևորել խոհարարական արվեստի դերը միջմշակութային կապերի ամրապնդման գործում` զուգահեռներ անցկացնելով հայկական և ֆրանսիական խոհանոցների միջև:Միջոցառմանը ներկա էին հյուրեր Ֆրանսիայից, SPFA կազմակերպության և KASA շվեյցարական... Կարդալ ավելին
17/04/2017
                           Աշխարհում  կա ամենից սքանչելի մի էակ,                           որին մշտապես պարտք ենք: Դա ՄԱՅՐՆ է:                                                               ... Կարդալ ավելին
14/04/2017
 Ապրիլի 13-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում գնահատող հանձնախմբի կողմից ամփոփվեց «Ի հուշ Մեծ եղեռնի» ծրագրի շրջանակում հայտարարված ստեղծագործական մրցույթի արդյունքները: Մրցույթին մասնակցած  14-18 տարեկան  49 դեռահասներից լավագույն ստեղծագործական աշխատանքների հեղինակներ ճանաչվեցին` • շարադրություն`  I տեղ - գորգագործության խմբակի սան` Գայանե  Հովհաննիսյան II տեղ - հագուստի մոդելավորման խմբակի... Կարդալ ավելին
13/04/2017
ՀՀ կրթության և գիտության նախարարության ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հայ մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200 ամյակին նվիրված ծրագրի շրջանակում ապրիլի 12-ին Շիրակի մարզի Երազգավորսի միջնակարգ դպրոցում անցկացրեց առաջին սեմինարը՝ «Այվազովսկու արմատները. ծովանկարչությունը միջնադարից մինչև մեր օրերը» թեմայով: Սեմինար-քննարկմանը ներկա էին դպրոցի աշխատակազմը  և աշակերտներ: Սեմինարի մասնակիցներին բաժանվեց նաև տեղեկատուներ Այվազովսկու մասին: Դպրոցականները... Կարդալ ավելին
13/04/2017
Ապրիլի 10-ին և 11-ին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը   Շիրակի մարզի Աշոցքի մարզամշակութային կենտրոնում և Գյումրիում անցկացրեց «Ապրելու ապրիլ» խորագրով միջոցառում՝ նվիրված ապրիլյան պատերազմին մարտիրոսված քաջորդիներին, որին ներկա էին նաև մարտական գործողություններին մասնակից հերոսներ:Միջոցառման նպատակն էր բարձրացնել դեռահասների ռազմահայրենասիրական ոգին, ռազմական գործողությունների ընթացքում մարտիկների ցուցաբերած սխրագործությունների օրինակով սաների մեջ դաստիարակել հայրենի երկրի... Կարդալ ավելին
10/04/2017
Ապրիլի 9-ին Գյումրու քաղաքապետարանի Արամ Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցում անցկացվեց Կյոկուշինկայ կարատեի հիմնադիր Մ. Օյամային նվիրված միջազգային կարգի բաց առաջնություն՝ «Օյամայի գավաթ»: Առաջնությանը մասնակցեցին 110 մարզիկներ Ռուսաստանից, Վրաստանից, Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի  մարտական արվեստ խմբակի սաները:  Մրցաշարին մասնակից 7 սաներ գրավեցին մրցանակային տեղեր. 2 սան դարձան արծաթե մեդալակիր՝ զբաղեցնելով 2-... Կարդալ ավելին
31/03/2017
Մայրության և գեղեցկության միամսյակին նվիրված միջոցառումների շրջանակում մարտի 31-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում տեղի ունեցավ «Գեղեցիկը կփրկի աշխարհը» խորագրով գեղարվեստական միջոցառում` հագուստի մոդելավորման և վարսավիրական արվեստի խմբակների սաների մասնակցությամբ: Նպատակն էր զարգացնել սաների ստեղծագործական միտքը, գեղեցիկը ընկալելու ունակությունը, ցուցադրել  նրանց  ձեռք բերած գործնական հմտությունները: Միջոցառման... Կարդալ ավելին
28/03/2017
                    Պահպանել բնությունը նշանակում է պաշտպանել հայրենիքը:                      Մ.Մ. Պրիշվին Ապրիլի 28-ին ՀՀ ԿԳՆ ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նախաձեռնությամբ ‹‹Անի›› թաղամասում անցկացվեց շաբաթօրյակ՝ ‹‹Մաքուր քաղաք, մաքուր բնություն›› խորագրով: Կենտրոնի սաներն ու մանկավարժները հանախմբվել էին մեկ նպատակի և կարգախոսի շուրջ. այն է՝ ապահովել միջավայրի... Կարդալ ավելին