You are here

«Կյանք իմացեալ անմահություն է» խորագրով միջոցառումների շարք

Փետրվարի 26-ից 28-ը ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում կազմակերպվում է Վարդանանց սուրբ նահատակների հիշատակության տոնին նվիրված «Կյանք իմացեալ անմահություն է» խորագրով միջոցառումների շարք հետևյալ ժամանակացույցով. 
փետրվարի 26-ին, ժամը՝ 15:30-ին, Դերենիկ Դեմիրճյանի Վարդանանք ստեղծագործության լսում, խմբային վերլուծություն և քննարկումներ,     
փետրվարի 27-ին, ժամը՝ 15:30-ին, Ձայն Արարատի` Վարդանանց պատերազմ.   դիտումներ, խմբային վերլուծություն և քննարկումներ 
փետրվարի 28-ին. ժամը՝ 10:00-ին մասնակցություն տոնի առթիվ մատուցվող Սուրբ Պատարագին, տոնի խորհրդի վերաբերյալ հարց ու պատասխան քահանայի հետ: 
ժամը` 16:00-ին «Ժամանակն է ծնում նվիրյալ հայորդիների» խորագրով գեղարվեստական միջոցառում: 
 
 Սիրով հրավիրում ենք մասնակցելու: 
 
         Տնօրինություն  
 
12/02/2019