Հետևեք մեզ.

Բատիկ

Սովորողների տարիքային խումբը՝ 7-ից 18 տարեկան
Սովորողների քանակը ՝ 12-ից ոչ պակաս սովորող
Ժամաքանակ՝ շաբաթական 6-ից մինչև 8 դասաժամ
Պարապմունքների տևողությունը `1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝ 8 դասաժամ Ուսուցման տևողությունը ՝ երկու տարի

Ուսուցման ընթացքում սաները  կծանոթանան բատիկին` որպես դեկորատիվ-կիրառական արվեստի  ճյուղ, կուսումնասիրեն հայ և օտար ազգի արվեստի ճանաչված վարպետների ստեղծագործությունները: Կներկայացվեն արվեստի կատարողական տեխնիկայի հմտությունները, նրբություններն ու գաղտնիքները: Կուսումնասիրեն բատիկայի տեսակները, փուլերն ու դրանց առանձնահատկությունները: 
Ծրագրի ուսումնառության  ավարտին  սաները  կտիրապետեն բատիկայի կատարման  տարբեր տեխնիկաներին, որոնք  կկիրառեն  հագուստների, շարֆերի,  բարձերի  և այլ աշխատանքների  պատրաստման    գործում: Այս  հմտությունների տիրապետումը  թույլ  է  տալիս սաներին, որոշակի կողմնորոշում ունենալու ցանկալի  ոճի  և  տեխնիկայի  ընտրության  հարցում: Խմբասենյակում ուսումնական գործընթացի կազմակերպման համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները և ապահովված են դիդակտիկ պարագաներով՝ նկարակալներ, քանդակներ, բնանկարներ և նկարելու անհրաժեշտ պարագաներ:

 

ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ

Ուսուցման ընթացքում սաներին ցուցաբերվում է անհատական մոտեցում: Անցկացվում են ընթերցումներ, զրույցներ, մասնագիտական հաղորդումների դիտումներ: Կազմակերպվում են այցելություններ ցուցահանդեսներ, թանգարաններ, հանդիպումներ արվեստագետների հետ: 
Ուսուման ընթացքում բացահայտվում է սաների գործնական կարողությունները, ստեղծագործական մտքի երևակայությունը, որի արդյունքում շնորհալի սաները մասնակցում են միջազգային, հանրապետական մրցույթ-ցուցահանդեսների: 
 

ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ծրագրի շրջանակում սովորողները պետք է՝

  1. ստեղծեն տարբեր բատիկայով աշխատանքներ, 

  2. պահպանեն  նկարչական գործիքների և պարագաների օգտագործման անվտանգության կանոնները, աշխատասեղանի /տարածքի/ մաքրությունը,

  3. իմանան բատիկի կատարման փուլերը, ճանաչեն բատիկայի տեսակները, 

  4. կատարեն կոմպոզիցիայի կառուցում, գունային լուծում, ուշադրություն դարձնեն կոմպոզիցիայի հիմունքներին,

  5. ընտրեն զարդանախշեր և զարդապատկերներ, գծագրեն, ուրվագծեն (էսքիզ) և վերջնամշակեն

  6. ինքնուրույն կիրառեն ձեռք բերած գիտելիքները և փոխանցեն հասակակիցներին, 

  7. զարգացնեն ինքնուրույն ստեղծագործելու երևակայությունները, կարողություններ ու  հմտությունները: