
Անգլերեն
Սովորողների տարիքային խումբը՝ 7-ից 18 տարեկան
Սովորողների քանակը ՝ 12-ից ոչ պակաս սովորող
Ժամաքանակ՝ շաբաթական 6-ից մինչև 8 դասաժամ
Պարապմունքների տևողությունը `1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝ 6-8 դասաժամ
Ուսուցման տևողությունը ՝ մեկ տարի
Լեզուն ազգային առանձնահատկությունները բնութագրող կարևորագույն կրիչն է: Լիովին տիրապետել տվյալ լեզվին, նշանակում է նաև իմանալ այդ երկրի պատմությունը, մշակույթը, սովորույթները: Ուսուցման ընթացքում սաները կսովորեն և կզարգացնեն անգլերեն բանավոր խոսքը և ստեղծագործական մտածողությունը, լսելու, ընկալելու և հաղորդակցվելու կարողունակությունները: Ուսումնասիրում են լեզվաբանության բաժինները՝ հնչյունաբանություն, բառագիտություն, ձևաբանություն, շարահյուսություն և ոճաբանություն: Ուսուցումը կամրապնդի սաների դպրոցական գիտելիքները տալով լրացուցիչ հենքային բազա: Սովորում են ճիշտ կարդալ, ազատ շփվել և արտահայտել միտքը, չկաշտկանդվել սխալ արտահայտվելուց: Ուսուցման ընթացքում սովորողները ծանոթանում են անգլիախոս երկրների պատմությանը, մշակույթին, սովորույթներին: Խմբասենյակը հագեցված է անհրաժեշտ դիդակտիկ պարագաներով, համակարգչային տեխնիկայով, մասնագիտական գրականությամբ, բառարաններով, ուսուցողական ձայներիզներով:
Դասընթացները հիմնված են դիդակտիկ նյութերի, դասագրքերի և էլեկտրոնային /CD-ների, Video/ վարժությունների ու լեզվի ուսուցման նորագույն մեթոդների վրա:
Դերային խաղերը /իրավիճակային երկխոսություններ/, տվյալ լեզվով կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումները /բեմադրություններ, մրցախաղեր/ բարձրացնում են հետաքրքրությունը համապատասխան լեզվի նկատմամբ, սաների մոտ զարգացնում ճիշտ հաղորդակցվելու կարողություններ:
Դասավանդման ընթացքում սաները կկարողանան գնահատել անգլերեն լեզվի դերն ու նշանակությունը տեխնոլոգիական զարգացման դարում, հղկել անգլերենի արտասանության թերությունները:
ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Ուսուցումը իրականացվում է խմբային և անհատական ձևերով՝ տեսական և գործնական պարապմունքների զուգորդման միջոցով: Յուրաքանչյուր սովորողին ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր սանի ընդունակությունները, նախասիրությունները, տարիքային և ընկալման առանձնահատկությունները, կարողունակությունների մակարդակը:
Ուսուցման ընթացքում անցկացվում են բաց դասեր, մշակութային բնույթի ֆիլմերի դիտումներ, միջոցառումներ, այցելություններ անգլիախոսների ակումբ, թանգարաններ։ Կիրառելով հետևյալ մեթոդները՝աուդիո-լեզվական, քերականական, թարգմանության(գրավոր,բանավոր), համաչափության, մտագրոհ, երկխոսության: Դերախաղ, խմբակային աշխատանք, բառապաշարի ուսուցման համար նաև՝ քարտային աշխատանքներ, գլուխկոտրուկներ, խաչբառներ օգտագործել զարգացնելու բառաֆոնդը, ինչի արդյունքում ձևավորվում է լեզվական գրագիտություն, բազմամշակութային հաղորդակցական հմտություններ։ Միմյանց հետ շփումը կնպաստի լեզվի իմացությանը և ազատ արտահայտվելու կարողությանը։ Տարվա վերջում անցկացնել բաց դաս, ներկայացնելով սովորածը և համեմատել առաջին ու վերջին դասի տարբերությունները։
ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագրի շրջանակում սովորողները պետք է՝
-
կարողանան հաղորդակցվել անգլերենով,
-
կարողանան կատարել թարգմանություններ,
-
տիրապետեն լեզվի առանձնահատկություններին,
-
իմանան անգլերեն լեզվի պատմության, օտարազգի մշակույթի մասին,
-
կարողանան բնօրինակով ընթերցել անգլերեն գրականություն:
-
կարողանան հետևել լրահոսին և աշխարհում կատարվող իրադարձություններին անգլերենով: