Հետևեք մեզ.
thumb

Ֆրանսերեն լեզու

Սովորողների տարիքային խումբը՝ 8-ից 18 տարեկան
Սովորողների քանակը ՝ 12-ից ոչ պակաս
Պարապմունքների տևողությունը `1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝ 8 դասաժամ
Ուսուցման տևողությունը ՝ մեկ տարի

Օտար լեզուների իմացությունը և մասնավորապես Ֆրանսերեն լեզվի ուսուցումը արդի աշխարհում կարելի է համարել անհրաժեշտություն, քանզի Հայաստանը համարվում է ֆրանկոֆոն երկիր և ֆրանսերենի տարածումը ենթադրում է հարթակներ հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման համար։ Ֆրանսերեն լեզվի ուսուցման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու քերականությանը, արտասանությանը և բառապաշարի զարգացմանը։ Ծրագիրը բաղկացած է տեսական և գործնական մասերից։  Ուսումնառության ընթացքում ամրապնդվում են քերականական կարողություններն ու հմտությունները։ Շեշտը դրվում է նաև  բանավոր խոսքի մշակման վրա, քանի որ ֆրանսերեն լեզվի բանավոր խոսքի ուսուցումը լեզվի իմացության հիմնարար բաղադրիչներից է: Քանի որ բառը խոսքի զարգացման կարևոր միավոր է, ապա բառապաշարի տիրապետումը  խոսքի զարգացման հիմքն է: Բառապաշարում արտացոլվում է խոսքի բովանդակությունը: 
Առանձնահատուկ պահանջ է դրված բառին, նրա իմաստին, ճիշտ բառօգտագործմանը, բառերի իմաստային և քերականական կապակցելիությանը, բառերի փոխաբերական կիրառությանը, նախադասությունների մեջ բառերի և բառաձևերի դերին: Այս ամենը նպաստելու են ինչպես կապակցված խոսք կազմելու հմտությունների ձևավորմանը, այնպես էլ բառապաշարի հարստացմանը, սովորողների տրամաբանական և լեզվամտածողության զարգացմանը, դպրոցում ձեռքբերած գիտելիքների ամրապնդմանը և զարգացմանը:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հնչյունաբանությանը, բառագիտությանը և դարձվածաբանությանը, շարահյուսությանը, տեքստի պատրաստմանն ու կապակցված խոսքին:  
Կարևորվում է լեզվի գործնական իմացությունը և տեսական գիտելիքի գործնական կիրառությունը:

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ 

  • Ծանոթացնել ֆրանսերենին՝ որպես օտար լեզու՝ մշտապես զուգահեռներ տանելով մայրենի լեզվի հետ:

  • Ծանոթացնել ֆրանսիական քաղաքակրթությանը, ազգային ավանդույթներին և սովորույթներին:

  • Նպաստել անհատական և համագործակցային մեթոդի բազմազան հնարներով աշխատելու կարողությունների ձևավորմանը և զարգացմանը:

  • Ներկայացնել լեզվի զարգացման, ինչպես նաև Ֆրանսիայի ընդհանուր պատմությունը, պատմամշակութային արժեքները և հայ-ֆրանսիական բարեկամության ակունքները:

  • Ծանոթացնել նշանավոր ֆրանսիացիների /արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչներ, գրողներ, քաղաքականության ականավոր գործիչներ և այլն/ գործունեությանը և ստեղծագործություններին:

  • Զարգացնել լեզվական մտածողություն:

  • Զարգացնել բանավոր և գրավոր խոսքի ունակությունները՝ ձևավորելով ազատ հաղորդակցվելու կարողություններ:

  • Զարգացնել լսելու, հասկանալու, ընկալելու և խոսելու հմտություններ:

  • Զարգացնել ստացած գիտելիքների  հմտորեն գործածելու կարողությունը:

  • Խթանել սովորողների ճանաչողական, ստեղծագործական գործունեությանը:

  • Նպաստել անհատական և խմբային աշխատելու կարողությունների զարգացման:

  • Զարգացնել գեղագիտական ճաշակ՝ պատմամշակութային արժեքների ներկայացմամբ

  • Նպաստել նախամասնագիտական ճիշտ ընտրությանը: 

  • Զարգացնել արագ կողմնորոշվելու կարողությունը, մրցակցության գիտակցությունը, լսողական ունակությունները:

  • Ծանոթացնել ուսումնառության ընթացքում ուսումնասիրվող տեքստերի բովանդակությանը   և հարստացնել թեմատիկ բառապաշարը:

  • Ամրապնդել քերականական կարողություններն ու հմտությունները:

  • Ձևավորել վերլուծական մտածողություն հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման և ֆրասերենի ուսուցման վերաբերյալ:

  • Ձևավորել անձնվեր վերաբերմունք պետության, հայրենիքի նկատմամբ:

  • Ապահովել սաների նպատակային զբաղվածությունը: 

 

ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ծրագրի շրջանակում սովորողները պետք է՝

  • գնահատեն ֆրանսերեն լեզվի դերն ու նշանակությունն արդի իրականության մեջ,

  • կարողանան հաղորդակցվել ֆրանսերենով,

  • ունենան որոշակի նախամասնագիտական կողմնորոշում,

  • ծանոթանան ֆրանսերենի մշակույթին և ֆրանսերեն լեզվի առանձնահատկություններին,

  • կիրառեն քերականական կարողություններն ու հմտությունները բանավոր և գրավոր խոսքում,

  • տիրապետեն լեզվի գաղտնիքներին և այն կիրառեն հաղորդակցության մեջ,

  • ուղղեն ֆրանսերենի արտասանության թերությունները,

  • վերարտադրեն ընթերցվող տեքստերը պարզ և հասկանալի բառերով,

  • ունենան ակտիվ մասնակցություն տարաբնույթ մշակութային միջոցառումներին:

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ՝ մեկ տարի

Քննարկումների, բանավեճերի և խմբային աշխատանքների միջոցով սաները ծանոթանում են ֆրանսերեն լեզվի գաղտնիքներին և նրբություններին։