Գորգագործություն
Սովորողների տարիքային խումբը՝ 6-ից 18 տարեկան
Սովորողների քանակը ՝ 7-ից ոչ պակաս
Ժամաքանակ՝ շաբաթական 6-ից մինչև 8 դասաժամ
Պարապմունքների տևողությունը `1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝ 6-8 դասաժամ
Ուսուցման տևողությունը ՝ երեք տարի
Գորգագործությունը հայկական ժողովրդական արվեստի ավանդական ճյուղերից է և հայկական մշակույթի խորհրդանիշերից մեկը: Խմբակում սաները ծանոթանում են հայկական գորգագործության ստեղծման պատմությանը, կիրառվող գործիքներին և օժանդակ պարագաներին: Ուսումնասիրում են արվեստի կոմպոզիցիայի պատմություն, սովորում նախապատրաստել աշխատատեղը, ընտրում զարդանախշեր և զարդապատկերներ, գծագրում և էսքիզավորում ձեռագործ աշխատանքները: Սաներին ներկայացվում են հայկական գորգերի առանձնահատկությունները, դրանց գունային համադրությունն ու ազգային զարդանախշերի հյուսվածքների կառուցվածքը: Ծանոթանալով հայկական գորգագործության և զարդանախշերի տիպային պատմությանը, սաներն արժևորում են հայկական մշակույթը, և այդ ամենն արտացոլում ստեղծագործական աշխատանքների մեջ: Ուսումնասիրելով գորգագործութունը՝ որպես դեկորատիվ-կիրառական արվեստի ճյուղ, սաները կամրապնդեն մասնագիտական գիտելիքները, հմտություններն ու կպահպանեն ազգային արժեքները, կնպաստեն դրանց հանրայնացմանը:
Խմբասենյակում ուսումնական գործընթացի կազմակերպման համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ գորգագործական աշխատանքային դազգահներ, հումքի ստացման և մշակման գործիքներ, հարմարանքներ, գորգագործական տորք, մասնագիտական գրականություն:
Պարբերաբար կազմակերպվում են հաշվետու ցուցահանդեսներ սաների կատարած աշխատանքների արդյունքները ներկայացնելու նպատակով:
ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Նոր ընդունված սաների համար կիրառվում է անհատական մոտեցում՝ շերտավոր ուսուցման միջոցով, աստիճանաբար ներգրավելով ընդհանուր գործընթացի մեջ։
Ուսման ընթացքում կիրառվում են խոսքային, գործնական, զննական, ճանաչողական ակտիվությունը և ստեղծագործական գործունեությունը զարգացնող մեթոդներ։ Իրականացվում են բաց դասեր, ցուցահանդեսներ, ճանաչողական այցեր և էքսկուրսիաներ, մասնակցում են միջազգային, հանրապետական, քաղաքային մրցույթ – փառատոնների: Կազմակերպվում են սաների կատարած աշխատանքների հաշվետու ցուցահանդեսներ :
Մասնագիտական ուսուցումից զատ, աշխատանքներ են տարվում սաների բարոյահոգեբանական, գեղագիտական դաստիարակության, ճաշակի ձևավորման, ստեղծագործական մտքի զարգացման և հոգևոր-մշակութային արժեքների յուրացման և ամրապնդման նպատակով։
Ծրագրի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագրի շրջանակում սովորողները պետք է՝
-
կարողանան գծագրել էսքիզը և մշակել,
-
կատարեն կոմպոզիցիայի կառուցում, տալ գունային լուծում,
-
տիրապետեն գորգ գործելու տեխնիկային,
-
շտկեն գորգի թերությունները, կատարեն վերջնամշակման և հարդարման աշխատանքներ,
-
կարողանան ինքնուրույն ստեղծագործել,
-
գնահատեն ավարտված աշխատանքը,
-
պահպանեն ազգային արժեքնրն ու մշակութային դիմագիծը, նպաստեն դրանց հանրայնացմանը: