Հետևեք մեզ.
thumb

Շախմատ

Սովորողների տարիքային խումբը՝ 6-ից 18 տարեկան
Սովորողների քանակը ՝ 12-ից ոչ պակաս
Պարապմունքների տևողությունը `1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝ 6-8 դասաժամ
Ուսուցման տևողությունը ՝ երեք տարի

 Շախմատը երկու խաղացողի համար նախատեսված սեղանի խաղ է, որը մեծ տարածում ունի  աշխարհում: Ուսուցման ընթացքում  սաները սովորում են  շախմատ խաղի կանոնները՝ հարձակում, պաշտպանություն, քայլերի գրանցում, ծանր ֆիգուրներով սկզբնական մատեր, կոմբինացիաններ, ծուղակներ, պատային դիրքեր և այլն:  Շախմատը  ձևավորում և ամրապնդում է տրամաբանելու, վերլուծելու, խաղի ընթացքում  հակառակորդի քայլերը կռահելու,  հնարավորությունները գնահատելու կարողություններ և հմտություններ: 
 Սովորում են ճիշտ որոշումներ կայացնել յուրաքանչյուր քայլ կատարելուց առաջ, գտնել տարբերակներ առաջադրված էտյուդները և խնդիրները լուծելու համար, ռազմավարական և մարտավարական հնարքներ,  յուրաքանչյուր խաղից հետո վերլուծել կատարած քայլերը՝ հետագա սխալներից խուսափելու համար, համեմատում, դասակարգում, վերլուծում, գտնում օրինաչափություններ, եզրակացնում: Ծանոթանում են տակտիկական հնարքներին, որը օգնում է տրամաբանության զարգացմանը: Ուսուցումը նաև նպաստում է սովորողների բնագիտամաթեմատիկական ուղղությամբ հետաքրքրությունների զարգացմանը, գիտելիքների ամրապնդմանը: Խաղը ձևավորվում և զարգացնում է սովորողների հաստատակամությունը, նպատակասլացությունը, կամքը, համառությունը, հաղթելու ձգտումը,  օգնում է ազատվել ամաչկոտությունից և ընդլայնում  նրանց մտահորիզոնը:  
Շախմատով հետաքրքրված երեխաները հետագայում կդառնանա մրցունակ շախմատիստներ: 

ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ

Ուսուցումն  իրականացվում է առկա տեսական և գործնական պարապմունքների զուգորդման միջոցով:
Ուսուցման ընթացքում յուրաքանչյուր սանին ցուցաբերվում է անհատական մոտեցում, շերտավոր ուսուցում,  կիրառվում են խոսքային, հարց ու պատասխանի, երկխոսության մեթոդական հնարներ, խաղային մեթոդ, սանի կողմից՝ ինքնագնահատում՝ և թվային սանդղակում և բառային ձևակերպման միջոցով:
Խմբակում կարող են լինել տարբեր ժամանակում ընդունված սաներ, ուստի յուրաքանչյուր սանին ցուցաբերվում է  տարբերակված՝ անհատական մոտեցում՝ նրանց հնարավորություններին, հետաքրքրություններին, հակումներին, ընդունակություններին, առողջական վիճակին և հաճախելության ժամանակահատվածին համապատասխան: Նոր սաների համար տրվում է համապատասխան թեմատիկ առաջադրանք՝ ներկայացնելով աշխատանքի ընթացքը, կատարման տեխնոլոգիան և ընթացքում  կատարվում շտկումներ: 
Յուրաքանչյուր պարապմունքի ընթացքում մանկավարժը բացահայտում է սանի գործնական կարողությունները, ըմբռնում նրա ստեղծագործելու  միտքը, հնարավորություն ընձեռնում սանին օգտագործելու իր ունեցած գիտելիքները: Դասընթացի ընթացքում սաների հետ տարվում են նաև դաստիարակչական աշխատանքներ՝ զրույցների, քննարկումների, միջոցառումների և   տարբեր մրցույթների նախապատրասման և էթիկայի նորմերի պահպանման, ճանաչողական այցերի, անվանի շախմատիստների հետ հանդիպումների, թեմատիկ տեսաֆիլմերի դիտման, առցանց խաղերի մասնակցության միջոցով։ 

ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ծրագրի շրջանակում սովորողները պետք է՝

  • ունենան շախմատային գիտելիքների միջին կարողություններ, ինտելեկտուալ  հմտություններ, 

  • արժանապատվորեն տանեն պարտությունը, սեփական անձին վերաբերվել ինքնաքննադատաբար, վերլուծել սեփական գործողությունները,

  • կարողանան որոնեն, գտնեն այլընտրանքային ուղիներ հաղթանակի հասնելու համար, 

  • կարողանան կանխատեսեն և կանխեն  հակառակորդի մտահղացումները,

  • լինեն մարտահրավերներին դիմակայող, վերլուծող, համադրող, քննադատաբար մտածող, նախաձեռնող,

  • կայացնեն ինքնուրույն որոշումներ, վարեն ազնիվ, գրագետ խաղ,

  • օգտագործեն ստացած գիտելիքները գործնականում, մասնակցեն քաղաքային, մարզային, հանրապետական և միջազգային մրցույթներին, 

  • խմբում անցկանցնեն սեանսեր, 

  • գտնեն տարբերակներ առաջադրված խնդիրները լուծելու համար,

  • կարևորեն արտադպրոցական կրթության դերը նախամասնագիտական կողմնորոշման մեջ: