You are here

Նորություններ

30/04/2024
Անգլերենի խմբակի սաներն անգլերեն լեզվի օրվան նվիրված միջոցառմանը ներկայացրին՝ ‹‹Լոնդոնի տեսարժան վայրերը» թեմայով տեսանյութ Լոնդոնի Աշտարակի, Բուքինգեմյան Պալատի, և Բրիտանական թանգարանի մասին, որտեղ ներկայացված էր Լոնդոնի ճարտարապետության տարբեր ոճերը: Խոսեցին անգլիական մշակույթի առանձնահատուկությունների տեսարժան վայրերի պատմական նշանակության մասին: Բաց դասին ներկա էին կենտրոնի տնօրինությունը, մանկավարժներ ու խմբակների սաներ: Անցկացվեց երկխոսություն ճանապարհը կորցրած երկու անծանոթների... Read more
29/04/2024
Մարդկության պարային մշակույթը շատ բազմատեսակ է, և հայկական պարարվեստն էլ բացառություն չէ. Պարը հայ ժողովրդական կենցաղից անբաժան է եղել, մարդիկ պարի, երգ-երաժշտության օգնությամբ աշխատանքն առավել արդյունավետ ու հաճելի են դարձրել: Արդյունքում ծնվել են ամենատարբեր թեմաներով պարեր: Ապրիլի 29-ին պարի միջազգային օրը «Ընտանիք» կենտրոնում նշանավորվեց ժողովրդական, ազգային պարերով ուղեկցված յուրօրինակ մոտեցմամբ։ «Պարը հոգու թաքնված լեզուն է» խորագրով գեղարվեստական միջոցառումը վարեցին պարավեստի խմբավար... Read more
25/04/2024
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը և «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնը համատեղ կազմակերպեցին «Շառլ Ազնավուրը՝ մշակութային կապող օղակ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններում» խորագիրը կրող ֆրանկոֆոնիայի եզրափակիչ միջոցառումը։ Միջոցառման նպատակն էր պատանիներին և երիտասարդներին առավել ճանաչելի դարձնել մեծանուն արվեստագետի ժառանգության հանրահռչակումը և ֆրանկոֆոն հասարակությանը համախբել մի հարկի տակ։ Միջոցառմանը ներկա էին L’Œuvre d’Orient կազմակերպության ներկայացուցիչներ... Read more
18/04/2024
«Լուսանկարչությունը տպավորության արտահայտություն է։ Եթե գեղեցիկը չապրեր մեր մեջ, ինչպե՞ս կարող էինք ճանաչել այն»:                                                                                                            ... Read more
04/04/2024
Պատմության մեջ նշանավոր և աշխարհացունց իրադարձություն է Քրիստոսի Հարությունը: Այդ օրը մեզանից յուրաքանչյուրը, ստանում է փրկության հույսը. Հարություն առավ Քրիստոս, մեր հավատքը իմաստավորվում է Քրիստոսի Հարությամբ: Քրիստոնեական միջավայրում անչափ կարևոր է, որ մատաղ սերնդի հավատքը փոքրուց իմաստավորվի և աճի Քրիստոսի հրաշափառ Հարությամբ: Այս կարևոր նպատակին են հետամուտ լինում Հայ առաքելական եկեղեցին, կրթամշակութային հաստատությունները, որտեղ մանկավարժների շնորհիվ սաներն հաղորդ են դառնում... Read more
28/03/2024
Ինչպես գարունն է նոր շունչ հաղորդում բնությանը, այնպես էլ մայրերը մշտանորոգ աղբյուրն են կյանքի: Կանանց միամսյակին, բնության զարթոնքին և վերածնմանն էր նվիրված «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի ազգագրական երգ ու պարի խմբակի սաների մասնակցությամբ անցկացված միջոցառումը /ղեկավար՝ Կարեն Աթոյան/: Միջոցառման բովանդակությունն ու էությունը մայրն էր, հայ կինը, նրա անսահման հմայքը՝ պարուրված սիրով, քնքշանքով, համբերությամբ և խաղաղությամբ… Փոքրիկներն անկեղծ ելույթներով արտահայտեցին իրենց սերը, հարգանքն ու... Read more
26/03/2024
Ի՞նչպես ճիշտ ընտրել սանրվածքը և ինչքանո՞վ է վարսավիրը կարողանում ճիշտ խորհուրդ տալ հաճախորդին սանրվածքի ընտրության հարցում։ Այս և այլ կարևոր թեմաների մասին կենտրոնի վարսավիրական արվեստի խմբակի սաները՝ «Սանրվածքների դասակարգում» խորագրով բաց դասին սաները խոսեցին սանրվածքների տեսակների մասին, դրանց առանձնահատկությունների, որոնք խիստ կարևորվում են հաճախորդի դիմագծերի, հանդերձանքի և իհարկե ճաշակի հետ։ Խմբակի տարբեր տարիքի սաները կարողացան գրագետ ներկայացնել դասը գործնական աշխատանքների միջոցով։ Մինչ... Read more
28/02/2024
Փափուկ հմտություններ խմբակի սաներն այցելեցին «Լենտեքս» ՍՊԸ արտադրամաս, որտեղ տեղի ունեցավ հանդիպում: «Կամրջելով կրթությունն ու աշխատաշուկան» խորագրով քննարկում-վարպետաց դասի նպատակն էր օգտագործել տվյալագիտության և վարքաբանության ամբողջական ներուժը` փաստահենք քաղաքականություններ մշակելու, կրթությունն ու աշխատաշուկան կամրջելու հեռանկարի ուրվագծում, երիտասարդների շրջանում գործազրկության հաղթահարում` նրանց օգնելով պատրաստվել աշխատաշուկա մուտք գործելուն և ավելի տեղեկացված որոշումներ կայացնելուն... Read more
27/02/2024
 «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի ցուցասրահում բացվեց դեկորատիվ-կիրառական արվեստի ձեռագործ աշխատանքների ցուցադրություն: Ցուցահանդեսը կրում էր «Երբ արհեստը արվեստ է դառնում» խորագիրը, որի նպատակն էր ներկայացնել՝ գորգագործության, կարպետագործության, թաղիքագործության, հագուստի մոդելավորման, ուլունքագործության, ասեղնագործության մշակութային կարևորությունը հայապահպանման գործում, արժևորել ազգային արհեստի և արվեստի նվիրյալների, հայտնի վարպետների ստեղծագործական աշխարհը, գնահատել ժողովրդական ավանդույթներում... Read more
29/01/2024
 Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը և «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնն իրենց հարկի տակ հյուրընկալեցին մարդկանց, ովքեր իրենց ներկայությամբ օրը դարձրեցին առավել հիշարժան և տոնական։ Վերջիններս անխզելիորեն կապված են հայոց բանակի հետ և իրենց վաստակով ջանք ու եռանդ չեն խնայել ծառայելու ամենանվիրական գործին՝ հայրենիքի պաշտպանությանը։ Միջոցառումն ինքնատիպ դարձավ՝ շնորհիվ ստեղծագործական կենտրոնի համերգա-պարային բացառիկ ելույթների և հայրենասեր մասնակիցների ոգեկոչող խոսքերի։ Միջոցառումն... Read more