Ծրագիրը նախատեսված է 10-ից մինչև 18 տարեկան դեռահասների համար:
Ուսուցման տևողությունը՝ 2 տարի:
Խմբակում սովորողների թիվը՝ 8-15 սան:
Պարապմունքների անցկացման ձևը՝ խմբային և անհատական:
Պարապմունքների տևողությունը `
- 1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝ 6-8 դասաժամ:
Ուսումնական գործընթացն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների զուգորդման միջոցով:
Խմբասենյակը հագեցված է անհրաժեշտ դիդակտիկ պարագաներով, համակարգչային տեխնիկայով, մասնագիտական գրականությամբ, բառարաններով, ուսուցողական ձայներիզներով:
Օտար լեզվի ուսուցումը նպատակաուղղված է բազային գիտելիքների կիրառմանն ու հաղորդակցական կարողությունների զարգացմանը:
Ուսուցման գործընթացում խմբավարները կիրառում են լեզվի ուսուցման ինտերակտիվ մեթոդ, թեմատիկ երկխոսություն կամ իրադրային խոսքային նմուշներ, հնչյունաբանական, քերականական վարժություններ, առաջնորդվում լեզվի կատարելագործման ու պահպանման ծրագրերով:
Դասընթացները հիմնված են դիդակտիկ նյութերի, դասագրքերի և էլեկտրոնային /CD-ների, Video/ վարժությունների ու լեզվի ուսուցման նորագույն մեթոդների վրա:
Դերային խաղերը /իրավիճակային երկխոսություններ/, տվյալ լեզվով կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումները /բեմադրություններ, մրցախաղեր/ բարձրացնում են հետաքրքրությունը համապատասխան լեզվի նկատմամբ, սաների մոտ զարգացնում ճիշտ հաղորդակցվելու կարողություններ:
Խմբակի սաները ձեռք բերած գիտելիքները ցուցադրում են կենտրոնում կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումների ընթացքում:
Ուսուցման արդյունքը.
• Ազատ հաղորդակցվելու և պարզ թարգմանություններ կատարելու կարողությունների ձեռքբերում:
• Օտար լեզվով սեփական մշակույթի ներկայացում:
• Գրավոր և բանավոր լեզվի առանձնահատկությունների տիրապետում:
• Մասնագիտական ճիշտ կողմնորոշման ձեռքբերում:
• Առօրյայի նպատակահարմար և արդյունավետ կազմակերպում: