Ծրագիրը նախատեսված է 9-ից մինչև 18 տարեկան դեռահասների համար:
Ուսուցման տևողությունը՝ 3 տարի:
Խմբակում սովորողների թիվը՝ 8-15 սան:
Պարապմունքների անցկացման ձևը՝ խմբային և անհատական:
Պարապմունքների տևողությունը `
- 1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝ 6-8 դասաժամ:
Ուսումնական գործընթացն իրականացվում է գործնական պարապմունքների միջոցով:
Խմբասենյակը հագեցված է անվտանգության տեխնիկայի կանոններին համապատասխան ժամանակակից հաստոց-սարքավորումներով, ձեռքի էլեկտրական և մեխանիկական գործիքներով, փայտանյութով և այլ անհրաժեշտ պարագաներով:
Փայտի գեղարվեստական փորագրության խմբակի սաները սովորում են պարզ երկրաչափական, եռանկյունաչափական, հարթական և տարածական կառուցումներ, փայտատեսակների ճանաչում, աշխատատեղի նախապատրաստում և սպասարկում, փորագրման տեսակներին համապատասխան փորակման գործիքների ընտրում, փորակման չափանշում, գծանշում, զարդանախշի համապատասխանեցում նախապատրաստվածքի չափերին և տեղակայում, փորագրման տեսակների փորակումներ, փորագրված շինվածքի վերջնական մշակում, զարդակիրառական իրերի պատրաստում և ձևավորում՝ զարդանախշային փորագրությամբ, աշխատավայրում, աշխատատեղում և աշխատանքներ իրականացնելու ժամանակ անվտանգության և հակահրդեհային կանոնների պահպանում:
Սաների ավարտուն աշխատանքները մշտապես ցուցադրվում են կենտրոնի ցուցասրահում:
Ուսուցման արդյունքը.
• Փայտյա գեղարվեստական իրերի պատրաստման և փորագրման կարողությունների ձեռքբերում:
• Փայտյա գեղարվեստական իրերի գեղարվեստական փորակումների տեսակներով կահույքային մասերի պատրաստման կարողության և հմտության ձեռքբերում:
• Փորագրված գեղարվեստական իրերի վերանորոգում:
• Մասնագիտական ճիշտ կողմնորոշման ձեռքբերում:
• Առօրյայի նպատակահարմար և արդյունավետ կազմակերպում: