You are here

Շախմատ

Ծրագիրը նախատեսված է 5-ից մինչև 18 տարեկան դեռահասների համար:
Ուսուցման  տևողությունը՝ 2 տարի: 
Խմբակում սովորողների թիվը՝10-16 սան:
Պարապմունքների  անցկացման ձևը՝  խմբային և անհատական:
Պարապմունքների տևողությունը `
1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝  6-8 դասաժամ: 
 
Ուսումնական գործընթացն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների զուգորդման միջոցով:
Խմբասենյակում ուսումնական գործընթացի կազմակերպման համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ պատի ուսուցողական շախմատ, սեղանի շախմատներ և ժամացույց, մասնագիտական գրականություն և այլ պարագաներ: 
Շախմատի խմբակում սաները սովորում են  շախմատ խաղի կանոնները՝ հարձակում, պաշտպանություն, քայլերի գրանցում, ծանր ֆիգուրներով սկզբնական մատեր,  շախմատային պարտիայի ընթացքում ճիշտ օգտվել ժամացույցից:
 Սովորում են ճիշտ որոշումներ կայացնել յուրաքանչյուր քայլ կատարելուց առաջ, գտնել տարբերակներ առաջադրված էտյուդները և խնդիրները լուծելու համար, յուրաքանչյուր խաղից հետո վերլուծել կատարած գործողությունները՝ հետագա սխալներից խուսափելու համար, ծանոթանում են տակտիկական հնարքներին, որը օգնում է տրամաբանության զարգացմանը:
Սաները պարբերաբար մասնակցում են քաղաքային և հանրապետական մրցաշարերի, իրենց գիտելիքները ցուցադրում են նաև բաց դասերի ընթացքում:
 
Ուսուցման արդյունքը.
 
Տրամաբանության խթանում, ստեղծագործական մտքի զարգացում:
Կամային որակների, մինչև վերջ պայքարելու, օբյեկտիվ լինելու, ճիշտ գնահատելու, բարդ իրավիճակներում կողմնորոշվելու, ինչպես նաև արժանապատիվ պարտվելու կարողությունների ձևավորում: 
Շախմատային գիտելիքների միջին և առավելագույն մակարդակի ապահովում:
Շախմատային օժտվածությամբ սաների բացահայտում: 
Մասնագիտական ճիշտ կողմնորոշման ձեռքբերում:
Առօրյայի նպատակահարմար և արդյունավետ կազմակերպում: